Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը՝ Հրանտ Բագրատյանին. «Գոնե դու վարչապետի հասցեին մի խոսի, դու էլ ես վարչապետ եղել, գիտենք». «Ժողովուրդ»

Մարտ 05,2014 11:22

Փետրվարի 20-ին ՀՀ կառավարության նիստում որոշվել էր գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողով ստեղծել։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ դա հասարակությանն ամենից շատ հուզող հարցերից մեկն է. «Չնայած բազմաթիվ պարզաբանումներ եղան, սակայն շարունակվում են հարցերը, թե արդյոք գազի կալորիականությունը փոխվել է»: Դրանից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն առաջարկել էր ստեղծել հանձնաժողով, որը կպարզի այդ հարցերի պատասխանները։ Հանձնաժողովի ստեղծման աշխատանքների շուրջ երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ռ. Նազարյանի հետ։

– Ընդդիմությունը հայտարարեց, որ հանձնաժողովները հիմնականում «թաղում» են այն, ինչը պետք է բացահայտեն

– Լավ էլի, այնքան եմ հոգնել այդ նույն ընդդիմության խոսելուց։ Ասեմ մի բան. լինում է, որ ընդդիմությունը բաներ է ասում, որ ես, օրինակ, լինելով ՀՀ քաղաքացի, համաձայն եմ, բայց կողքից էլ հազար ու մի անհեթեթություններ են ասում, որ ասենք այն բաները, որոնք տեղին էին ասվել, ստվերում են դրանք, չի կարելի այդպես։ Նույն Բագրատյան Հրանտն ասում է՝ տո անխիղճ պարոն Նազարյան, եթե «ՀայՌուսգազարդ»-ի միջին աշխատավարձը դնեիր 160 հազար դրամ, ապա սակագինը 50-60 դոլարով կնվազեր։ Այ ձեր ցավը տանեմ, մի հատ թվաբանություն արեք, ինչու եք ժողովրդին թյուրիմացության մեջ գցում։ Ի վերջո, վարչապետ ես եղել, ինչի համար ես նման հայտարարություններ անում, այ ցավդ տանեմ, ամոթ է։ Վարչապետ ես եղել՝ անընդհատ վարչապետին ես թիրախ սարքում, մի օր էլ ՀՀ նախագահի հասցեին խոսի, մի օր էլ ԱԺ նախագահի հասցեին խոսի, ինչ ես ընկած եզին անընդհատ խփում, բա քեզ սազո՞ւմ է, գոնե դու վարչապետի հասցեին մի խոսի, դու էլ ես վարչապետ եղել, գիտենք։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31