Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օլեքսանդր Բոժկո. «Ես այս ասուլիսը ոչինչ քան կրեմլյան քարոզչություն չեմ անվանի». «Հայկական ժամանակ»

Մարտ 05,2014 11:18

Հատված Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Օլեքսանդր Բոժկոյի հարցազրույցից:

Պարոն Բոժկո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրված ասուլիսի ընթացքում հնչած հայտարարությունները ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում։

– Վերջին իրադարձությունների զարգացման կոնտեքստում, Պուտինը այս կերպ ցանկանում է իր տեսակետները պարտադրել հասարակությանը։ Ես որպես Ուկրաինայի քաղաքացի, ով իր սեփական աչքերով է տեսնում, թե ինչ է կատարվում եւ ամեն ինչ ավելի խորքային գիտի, տեսել եմ, թե ինչպես է Պուտինի նախապես պլանավորած գործողությունը սկսվել։ Պուտինը կատարվածը ներկայացնում է որպես հանկարծակի սկսած գործընթաց, բայց բոլորին էլ պարզ է, որ նման գործողությունները անհնար է իրականացնել մեկ կամ երկու օրում։ Ռուսաստանը, անկասկած, երկար պատրաստվել է դրան, Կրեմլում ամենաբարձր մակարդակով մշակվել են

գործողությունների հատուկ ծրագրեր, կազմվել են հատուկ խմբեր՝ Ղրիմում պրոռուսական տրամադրություններ ստեղծելու համար։ Ես այս ասուլիսը ոչինչ քան կրեմլյան քարոզչություն չեմ անվանի։ Պուտինը սպիտակը ներկայացնում է սեւ, իսկ սեւը՝ սպիտակ։ Մենք ոչ միայն դեմագոգի տեսանք, այլ ծայրահեղ մակարդակի ցինիկի։ Ուղղակի ամոթ

է, որ Ռուսաստանի նման երկրի ղեկավարը ակնհայտ ստում է։

Ի՞նչ է հիմա տեղի ունենում Ուկրաինայում, ինչպիսի մթնոլորտ է Կիեւում, Ղրիմում։

– Սպասվում էր, որ Ուկրաինան բարենպաստ պետք է դուրս գար ստեղծված քաղաքական ճգնաժամից, բայց ինչպես կարող էր դա լիներ, եթե վերջինիս նկատմամբ կա այնպիսի ահռելի երկրի ագրեսիա, ինչպիսին Ռուսաստանն է, ում հետ մենք ստորագրել ենք տասնյակ միջազգային պայմանագրեր,

որոնց համաձայն մեր երկրի ամբողջականությունը ապահոված է։ Մենք տեսնում ենք, որ այդ պայմանագրերը խախտված են, ավելին՝ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը հիմա Ուկրաինայի ներքին բախումների թեժացման նոր կուրս վերցրել ռուսական զորքը Ղրիմ մտցնելով։ Ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են ավտոբուսներով մեր հարեւան ռուսական տարածքներից մարդկանց բերում, որոնք հրաման ունեն

կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, բախումներ հրահրել այնպիսի

քաղաքներում, ինչպիսին Խարկովը, Օդեսան եւ Դոնեցկն են, էլ չեմ ասում Ղրիմի մասին։ Բեռնատար մեքենաներով, մեծ ավտոբուսներով զինվորականներ են մտցվում Ղրիմ, որ ծեծկռտուքներ հրահրեն եւ իրավիճակը է՛լ ավելի պայթունավտանգ դարձնեն։ Երբ Ռուսաստանը զգաց միջազգային հանրության արձագանքը, ցավով պետք է նշեմ նաեւ ուշացած արձագանքը,

հասկացավ, որ իր ծրագրերի իրականացումը շատ ավելի դժվար կլինի։ Բայց կարծում եմ, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել հենց Ուկրաինայում ներքաղաքական կոնֆլիկտեր ստեղծելու ուղղությամբ, նա իր ամբողջ ուշադրությունը կկենտրոնացնի Ղրիմի վրա եւ չի նահանջի։ Նա իր զորքը դժվար թե Ղրիմից մոտակա ժամանակներում հանի։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31