Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Նրանք մրցակցում են կոնկրետ Վլադիմիր Պուտինի առջեւ, թե ով ավելի լավ կծառայի Ռուսաստանին». «Հրապարակ»

Մարտ 05,2014 10:58

Հատված Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության ղեկավար Արարատ Զուրաբյանի հետ հարցազրույցից:

 – Հանրահավաքում վերլուծվեց իրավիճակը, եւ թվարկվեցին այն բոլոր հիմքերը, որոնք հասունացրել են իշխանափոխության պահանջը։ Ձեզ համար արդյո՞ք այդ պահը չի հասունացել, ո՞ր ուժի հերթն է Ազատության հրապարակը զբաղեցնելու։

– Ազատության հրապարակը զբաղեցնելն ինքնանպատակ չէ, ինքնանպատակն ընդհանրապես իշխանությունը փոխելն է։ Այս իշխանությունը փոխելու ճանապարհը չի կարող ընթանալ այն վեկտորով, որը որ մարտի 1-ին Ազատության հրապարակում էր։ Նրանք իրենց քաղաքակրթական ընտրությունը կատարել են, նրանք Ռուսաստանի հետ են, նրանք գտնում են, որ պետք է խորացնել իրենց կյանքը կոնկրետ Մաքսային միության շրջանակներում, մենք այլ մոտեցում ունենք, գտնում ենք, որ Մաքսային միությունն այն ճահիճն է, որը կործանելու է Հայաստանին, եթե այս ընթացքով գնա երկիրը։

Գտնում ենք մի բան, որ մեր քաղաքական հարթությունում գտնվող հարցերում բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական ուժեր նույն իշխանության հետ համակարծիք են, եւ իրենց մոտեցումները նույնն են։ Նրանք մրցակցում են կոնկրետ Վլադիմիր Պուտինի առջեւ, թե ով ավելի լավ կծառայի Ռուսաստանին, մենք այդ մոտեցումները չենք կիսում։ Այդքան  բան։

ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ ինտեգրումը ԵՄին տեսանելի ապագայում՝ անհնարին։ Ի՞նչ կասեք այս գնահատականի մասին, արդյո՞ք անշրջելի է։

– Ո՞նց կարող է անշրջելի լինել մի պրոցես, որ ինքն իրեն կարող է փլուզվել։ Անշրջելի պրոցեսները որո՞նք են, մարդիկ անգամ Հիրոսիման ու Նագասակին են վերականգնել ատոմային պայթյուններից հետո, ինչի՞ մասին է խոսքը։ Շատ շրջելի է պրոցեսը, անկախ նրանից՝ դա դուր կգա Քոչարյանին, Սարգսյանին ու Տեր-Պետրոսյանին, որոնց մոտեցումն այդ հարցում նույնն է։ Հայաստանն ինչ-որ մի օր դուրս է գալու, կամ նույն Մաքսային միությունը չի կայանալու որպես այդպիսին։ Դրա նախադեպերը ունենք, նույն այդ պետությունները ժամանակին տարբեր կառույցներում են եղել՝ ԱՊՀ եւ այլն, սա եւս այդպիսի ճակատագրի է արժանանալու… Հիմա աշխարհը շատ դինամիկ փոփոխությունների է ենթարկվում:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31