Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Սարգսյանը Յանուկովիչի միակ հարազատը չէ. «Հայկական ժամանակ»

Մարտ 05,2014 10:53

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկ տեղի ունեցած ասուլիսը, որն առաջինն էր ուկրաինական իրադարձություններից հետո, բազմաթիվ դրվագներով հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի ասուլիսը։

Խոսելով Մայդանի իրադարձությունների մասին՝ Պուտինը մոտավորապես ասում էր այն, ինչ ասում էր Քոչարյանը։ Իսկ Քոչարյանն ասում էր, որ ցուցարարները Մյասնիկյանի արձանի մերձակա տարածքում տեղադրված բարիկադ-ավտոբուսների ետեւից «կռակում էին՝ թաքնվում էին, կռակում էին՝ թաքնվում էին»։ Քոչարյանական վարկածով, ցուցարարները կրակում էին անզեն ոստիկանների վրա։

Եվ որ հետաքրքիր է, մինչեւ օրս նախաքննության մարմինը Հայաստանի նախկին թիվ 1 տղամարդուն չի հարցրել՝ բա ուր են այդ կռակող-թաքնվողները, պարոն, չէ՞որ դու էիր ասում, որ ամեն ինչ տեսագռված եւ ձայնագռված է։ Բա ի՞նչ եք արել էդ տեսագրությունները, ձայնագրությունները, եթե կան՝ պահում եք, հանցագործություն է, եթե չկա ասել եք, էլի հանցագործություն է։

Բայց հիմա, ինչպես ասում են, եկել են նոր ժամանակներ։ Հիմա 2008 թվականի ընդդիմադիրների մի հատված Քոչարյանին հարցեր չունի, փաստորեն, ու նրա հետ համատեղ, վիձիծե լի, բուրժուադեմոկրատական հեղափոխություն է անում։

Քոչարյանի փոքր եղբայր Սերժ Սարգսյանի լեզվով ասած՝ հեղափոխություն եք անում, որ ի՞նչ անեք։ Կռակեք՝ թաքնվե՞ք, թե՞ կռակեք՝ չթաքնվեք, թե՞ թաքնվեք չկռակեք։

Իսկ Ռուսաստանի նախագահի ասուլիսը իսկապես ծանր տպավորություն թողեց, եւ աոաջին հերթին այն պատճառով, որ ժամանակ առ ժամանակ ունկնդրի շրջանում տպավորություն էր ստեղծում, թե Ուկրաինան վերջին տարիներին եւ հատկապես վերջին մի քանի ամսվա ընթացքում ընդհանրապես նախագահ չի ունեցել, եւ Վիկտոր Յանուկովիչն իսկապես փալաս է եղել՝ նախագահի աթոռին փռած։ Դոնի Ռոստով ճողոպրելուց հետո էլ նա Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրագիր է գրել՝ կոչ անելով զորք մտցնել սեփական երկիր։ Պատկերացնու՞մ եք, ինքը Յանուկովիչը փախել է Դոնի Ռոստով, եւ այնտեղից զորք է ուղարկել տալիս սեփական երկիր, որ այդ զորքը բզիկ-բզիկ անի այն երկիրը, որի բնակչությունն իր նման անողնաշարին վստահել է երկրի նախագահի պաշտոնը։

Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ ոմանք մտածում էին, թե Յանուկովիչը ուժեղ կամային հատկությունների տեր, պինդ ողնաշարով մարդ է։ Նման տպավորությունը, թերեւս ամրապնդվում էր այն փաստով, որ Յանուկովիչը խոշոր մարմին ունի, մեծ մուսկուլներ, առանձնակի խնամք է տանում սեփական մազերի եւ սանրվածքի համար եւ որ կարեւոր է՝ փող ունի, շատ փող։ Յանուկովիչի «կամային հատկությունները» ընդգծելու էր գալիս այն հանգամանքը, որ նա ժամանակին դատապարտված է եղել, ուշադրություն դարձրեք՝ բռնաբարության համար։ Սա, ի դեպ, Յանուկովիչի համար դատվածության միակ դեպքը չէ, ուկրաինական մամուլը գրում է նրա առնվազն եւս մեկ դատվածության մասին։ Եվ հասկանալի է, որ սովետական իրավապահ համակարգի հետ նման հարաբերություններ ունեցած մարդը չէր կարող որեւէ երկրի նորմալ նախագահ լինել, որովհետեւ եթե քաղաքական փաստարկներով նրան չկարողանային բացատրել՝ ինչն ինչոց է, կոմպրոմատները կգործեին խիստ արդյունավետ։ Այս է պատճառը, որ նա մեկ արեւմտամետ էր, մեկ ոուսամետ, մեկ ստորագրում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, մեկ մտնում էր Մաքսային միություն։ Նկատեցի՞ք նմանությունը Սերժ Սարգսյանի հետ։ Բայց Հայաստանում Սարգսյանը Յանուկովիչի միակ հարազատը չէ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31