Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի՞թե ուկրաինական դեպքերը ոչինչ չեն փոխել նրանց մտածողության մեջ. «Հրապարակ»

Մարտ 05,2014 10:26

Ամեն ինչ հասկանալի է՝ եւ հասարակության ռուսամետությունը, որ պատմական արմատներ ունի, եւ Ղարաբաղի հետ կապված տագնապներն ու այսքան տարվա կորուստներից հետո այն չկորցնելու վախը, եւ սահմանակից հարեւանների պոտենցիալ ագրեսիայի վտանգը։ Բայց պապից ավելի կաթոլիկ լինելու, իսկ տվյալ դեպքում, կարելի է ասել՝ ռուսից ավելի ռուս լինելու ջանքերը ոչ մի կերպ չեն հասկացվում։

Այդ ինչպե՞ս կարող է հսկայական ռուսալեզու բնակչություն ունեցող, ավտորիտար Ղազախստանն ավելի արժանապատիվ կեցվածք դրսեւորել եւ կոչ անել Պուտինին՝ մնալու միջազգային իրավունքի շրջանակներում։ Անգամ Բատկայի ղեկավարած Բելառուսն ավելի հանդարտ ու հավասարակշիռ է պահում իրեն եւ բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով ակնարկում, որ իրենք չեն բացառում եվրաինտեգրումը, իսկ Հայաստանը համառորեն շարունակում է Մաքսային միություն կառուցելու անշնորհակալ գործը։

Երեկ եւս հայ բարձրաստիճան պաշտոնյաներն արտահայտվել են այդ թեմայով եւ հպարտորեն զեկուցել, որ արագ եւ վստահ քայլերով գնում են դեպի ՄՄ։ Մի՞թե ուկրաինական դեպքերը ոչինչ չեն փոխել նրանց մտածողության մեջ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31