Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից՝ «ծայրահեղականներ»

Մարտ 05,2014 13:45

Երբ 1988 թվականին Ազատության հրապարակում հավաքվում էին տասնյակ հազարավոր մարդիկ, Մոսկվայի «Վրեմյա» ծրագիրը նրանց անվանում էր մի խումբ ազգայնականներ եւ ծայրահեղականներ: Կայի՞ն նրանց (մեր) մեջ նման տրամադրություններ ունեցող մարդիկ: Գուցե, անձամբ ես չեմ տեսել: Բայց պարզ է, որ կարեւորը դա չէ: Շատ ավելի կարեւոր է, թե ինչի համար էին մարդիկ գնում հրապարակ, ինչ նպատակներ էին հետապնդում:
Երբ 2008-ին մարդիկ հավաքվում էին նույն հրապարակում` բողոքելու հերթական կեղծված ընտրությունների դեմ, «Հայլուրն» ասում էր, որ նրանք օրինախախտներ էին, իսկ այն ժամանակվա նախագահ Քոչարյանը, մարտի 1-ից առաջ հանդիպելով համալսարանի ուսանողների հետ, ուղիղ սպառնալիքներ էր հնչեցնում հանրահավաքի կազմակերպիչների հասցեին: (Հիմա, երբ ՀԱԿ-ը «դոստացել է» Քոչարյանի հետ, դրա մասին գերադասում են չհիշել): Իսկ մարտի 1-ից հետո պաշտոնական քարոզչությունն ասում էր, որ հենց ցուցարարներն էին կրակել ոստիկանների վրա, եւ ցույց էր տալիս տարբեր տեսակի զենքեր, ինչպես նաեւ ներարկիչներ (իբր թմրամոլներ էին): Այդ կեղծ հայեցակարգը տեղ է գտել նույնիսկ պատմության բուհական դասագրքում:

Հիմա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յուրահատուկ ձեւով է մեկնաբանում Կիեւի Մայդան դուրս եկած մարդկանց մտադրությունները: Ընդ որում, հատկանշական է` ի տարբերություն վերը նկարագրված երկու նախորդ դեպքերի, Պուտինը մեկնաբանում է ոչ թե իր, այլ հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

Ըստ Պուտինի՝ ստացվում է, որ Կիեւի Մայդանում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում հավաքվում էին ոչ թե անգործունյա, կոռումպացված իշխանությունների դեմ բողոքող քաղաքացիները, այլ հիմնականում նացիստներն ու բենդերականները, որոնք «իրենց արեւմտյան տերերի պատվերներով» պատերազմ էին վարում ռուսալեզու բնակչության դեմ: Ընդ որում՝ «Բերկուտի» մարտիկները խելոք կանգնած էին Կիեւի փողոցներում, իսկ ազգայնականները նրանց վրա կրակում էին հրազենից, ինչպես նաեւ նրանց վրա նետում էին «Մոլոտովի կոկտեյլներ»: Եղե՞լ են ուկրաինական ընդդիմության շարքերում ծայրահեղ ազգայնականներ՝ իհարկե: Դիմե՞լ են նրանք անօրինական գործողությունների եւ դաժանությունների՝ անշուշտ: Բայց պնդել, որ 95 զոհերի մեղավորները հենց նրանք են, իրականության խիստ խեղաթյուրում կլիներ: Իսկ ամենակարեւորն այն է, որ Ուկրաինայի բնակչության ճնշող մեծամասնությունը, անկախ ազգային պատկանելությունից, ատելությամբ էր լցված իշխանության եւ առաջին հերթին Կրեմլի հովանավորյալ Յանուկովիչի հանդեպ:

Մյուս կողմից՝ պետք չի, իհարկե, ընկնել մայդանական կամ որեւէ այլ հեղափոխական ռոմանտիկայի գիրկը: Վերջերս մի ֆիլմ էի նայում, որը կոչվում էր «Կրիստադա» եւ պատմում էր 1920-ականներին Մեքսիկայում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ըստ այդ ֆիլմի՝ Մեքսիկայի այն ժամանակվա նախագահ, գեներալ Պլուտարքոս Էլիաս Կալյեսը առանց որեւէ պատճառի որոշել էր փակել բոլոր կաթոլիկ եկեղեցիներն ու վանքերը, հետապնդել եւ խոշտանգել հոգեւորականներին: Հավատացյալ ժողովուրդը դրա դեմ ընդվզեց, սկսեց պարտիզանական պայքարը, որը անվանվեց Կրիստադա՝ պայքարող մարտիկների՝ կրիստերոսների անունով: Պայքարն ի վերջո պսակվեց հաջողությամբ, եւ կաթոլիկ եկեղեցին վերականգնեց իր դիրքը Մեքսիկայում: Իրականում, սակայն, ամեն ինչ այդքան ռոմանտիկ չէր: Կրիստերոսների պայքարի մեթոդները բացարձակապես անբիծ չէին, քաղաքացիական պատերազմի ժամանակ նրանք թույլ են տվել ճիշտ այնպիսի դաժանություններ, ինչպիսին՝ իշխանությունները, բացի այդ՝ տեղեկություններ կային, որ նրանք բարոյական եւ ֆինանսական աջակցություն էին ստանում Վատիկանից:
Այնպես որ՝ աշխարհաքաղաքական կամ ներքաղաքական պայքարում հրեշտակներ չեն լինում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. У. Черчилль says:

    Эти русские непредсказуемы. Они уморили своих крестьян голодом. Они затопили плодороднейшие земли, чтобы сделать электростанции. Они загрязнили урожайные районы отходами от ядерной промышленности. У них небольшая плотность населения, но и при этом они ухитрились загадить свою страну настолько, что теперь вынуждены покупать зерно. Я думал, что умру от старости. Но когда Россия, кормившая всю Европу хлебом, стала закупать
    зерно, я понял, что умру от смеха. Сталин захватил аграрную страну и превратил ее в сырьевой придаток и ядерную помойку. Только Ленин мог бы вывести русских из того болота, куда он сам их завел. Но Ленина они успешно отравили. Через пару поколений они еще деградируют и не смогут самостоятельно даже добывать полезные ископаемые. Народ будет вымирать, а
    диктаторы и их слуги будут жить, покупая у нас предметы роскоши и продавая соседним странам концессии; для русских лидеров это самый выгодный бизнес. Так что если мы можем предотвратить их военную агрессию, то в интересах Великобритании, да и прочих Западно-Европейских стран, сохранять СССР как можно дольше: это выгодная сырьевая база и хороший рынок сбыта морально-устаревшей продукции. Они уничтожают у себя кибернетику и генетику – тем лучше для нас, мы будем продавать им семена и электронные устройства.
    Кроме того, за символическую плату в Россию можно будет сбывать ядерные отходы. Достаточно остановить советскую экспансию, и они уничтожат себя сами без каких бы то ни было активных действий с нашей стороны…

  2. Հրանտ Պապիկյան says:

    Մենք 1988 թվականին մեր անկախությունն էինք նվաճում, իսկ մայդանում կեղտոտ խաղ է գնում: Այդ “պայքարի” իրական նպատակը լիովին այլ է և ոչ մի կապ չունի ուկրաինացիների իրական ցավերը դարմանելու կամ կոռուպցիոն համակարգը արմատախիլ անելու հետ: Դրա ապացույցը կադրային նշանակումներն են, ինչից պարզ է դառնում, որ հին սրիկաներին փոխարինում են նոր սրիկաներ, որոնք ընդամենը երկրի արտաքին կուրսը փոխելու պատվեր են կատարել և դրա դիմաց ստացել են պայմանավորված գինը` իշխանություն…
    Կա նաև նմանություն, և դա նրանում է, որ և մեր, և մայդանի դեպքում իշխանության եկան ընչաքաղց և անազնիվ մարդիկ, որոնք անամոթաբար խաբեցին սեփական ժողովրդին` ծառայելով միայն սեփական գրպանին և սկիզբ դնելով մեր բոլոր հետագա ցավերին: Ես ռոմանտիկ հայրենասեր մարդ եմ, և միամտաբար համոզված եմ, որ մեր “առաջնորդները” սկզբից ազնիվ էին, և միայն փողի համը տեսնելուց հետո սրիկա դարձան, իսկ մայդանում հենց սկզբից էլ հարթակում սրիկաներ էին, որոնք պարզապես լավ գիտեին, թե ժողովրդի որ ցավոտ տեղին կպնեն և ինչը շահարկեն: Բայց մեծ հաշվով արդյունքը նույնն է` հեղափոխությունները միշտ ի կատար են ածում ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ, և օգտվում են ՍՐԻԿԱՆԵՐԸ…. հայտնի բան է…
    Հարգելի հեղինակի հարցը փորձեմ այլ հարթությունում ձևակերպել: Եղե՞լ են ուկրաինական ընդդիմության շարքերում ազնիվ և հայրենասեր քաղաքացիներ՝ իհարկե, և մեծամասամբ: Ելե՞լ են նրանք օրինական պայքարի`հանուն իրենց երեխաների և հայրենիքի ապագայի՝ անշուշտ: Իսկ ինչու՞ եմ ես ավելի հակված հավատալու Պուտինի ձևակերպումներին: Շատ պարզ` ենթադրենք հարյուր հազար ազնիվ քաղաքացի ելնում է պայքարի հարյուր ստահակի ղեկավարությամբ և կուրորեն գործում է նրանց թելադրանքով: Դա ազնիվ քաղաքացիների՞ պայքար է, թե՞ սրիկաների: Իհարկե երկրորդը, քանի որ նպատակը սրիկաների շահերն են: Նույնը ռազմաճակատում էր` երբ ես կրակում էի ադրբեջանցի զինվորի վրա, ես բնավ նրան չէի համարում սրիկա, ծայրահեղական, ազգայնական կամ մի այլ վատ բան: Ես այդպիսին համարում էի նրանց, ով ուղարկել էր այդ զինվորին իմ դեմ, բայց ստիպված էի սպանել հենց այդ զինվորին, որը շատ հնարավոր է յուրովի հայրենասեր էր, լավ մարդ, զավակ կամ ծնող… Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ կռիվ ելած զիվորը չի կարող վատ մարդ լինել, քանի որ ես գիտեմ ինչ է դա նշանակում: Կարևորը այն է, թե ում դրոշի տակ է նա կռվում… դրանից է կախված` հերոս կկոչվի նա հետագայում, թե սրիկա…
    Իսկ ծայրահեղականներ, ազգայնականներ… ինչպես նաև ազատականներ, իրավապաշտպաններ, և այլ շատ նման կատեգորիաներ իրականում գոյություն չունեն բնության մեջ: Դրանք հիմնականում միատեսակ մարդիկ են, որոնցից մեկը ծայրահեղական է աշխատում, մյուսը ազգայնական, կամ ասենք` ընդիմադիր… ՓՈՂԻՆ ՄՈՒՆՆԱԹ

    • Արսեն says:

      Վատ չէր ..)).. Ըստ քեզ ստացվում է, որ քաղաքացիները ընդհանրապես պետք է ոչնչիչ չբողոքեն և ցույցեր չանեն, իրոք, ինչ իմաստ ունի բողոքելը, եթե մեկ է ԱՐԻԿԱՆԵՐԸ գալու են և իրենք օգտվեն ..))).. Ւսկ ինչպես ինչ-որ բան փոխել?
      Եթե դու երբևէ կրակել ես հակառակրդի զինվորի վրա, տեսել ես թե նա ինչպես է ընկնում, համարում ես քեզ մարդասպան թե ոչ?
      Եթե չես համարում, իչնը քեզ կկանգնացնի, եթե ասենք հիմա, քո քաղաքացիական կյանքում նման «անհրաժեշտություն» առաջանա?

      • Հրանտ Պապիկյան says:

        Գրված օրենքները ես միշտ հնարավորինս հարգել եմ, բայց կանգնեցնել ինձ կարող են միայն չգրված օրենքները…
        Նույն օրենքներն էլ ինձ պահում են այս հողի վրա, որտեղ նյութական բարիքները իհարկե ավելի դժվար հասանելի են, քան շատ այլ երկրներում: Ոնց ուզում ես` հասկացիր, իմ եվրոպացի բարեկամ…

        • Արսեն says:

          ընդհանրապես բան չհասկացա..)).. բայց թողնենք հաջորդ անգամվան.. սրիկա կապիտալիստները ինձ են սպասում որ մզեն..)).. Չե մի, Սովետի նման.. ձրի փող էինք ստանում..))..

          • Հրանտ Պապիկյան says:

            ԵՎ ճիշտ որ… որտեղի՞ց հասկանաք… Ախր ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ժողովածու, կամ ՊԱՏՎԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ չի կարելի գնել ոչ մի գրախանութում, կամ ներբեռնել ԳՈՒԳԼ-ից: ՈՒ փառք աստծո, որ չի կարելի, թե չէ դա էլ վաղուց մխտռած կլինեին…

      • Կարապետ says:

        Հարգելի Արսեն: Դու բացի բոլորին հակաճառելուց ուրիշ զբաղմունք չունե՞ս ..))

  3. Արսեն says:

    Հոդվածի վերաբերյալ։ «Ծայրահեղականները» «ճիշտը մեկն է» «ճշտի» բնական շարունակությունն է (ամբողջ աշխարհում)։
    Սև պրոպագանդայի այն հոսքը, ինչ հիմա է Ռուսական հեռուստատեսությամբ, մեկ էլ Վրաստան ներխուժման ժամանակ եմ տեսել։ Որևէ բան ասելու կարիք չկա, ընդհամենը բոլոր այն մարդկանց, համար որոնք « համոզիչ» են համարում Մոսկվայի ասածները ընհամենը մեկ ցանկություն ունեմ.
    Պուտինը ձեզ «ազատագրի»…)))..

  4. Gibindus says:

    https://www.polit.ru/article/2013/01/29/al290113/
    Андрей Левкин
    Исследуя Черчилля

    Ինչ է ասել Չերչիլը և ասածների վերլուծությունը կարող եք կարդալ վերը նշված կայքում:

  5. sergik says:

    հետևելով ադրբեջանական զլմներին կարելի է կռահել, որ մեր դիրքերը արտաքին քաղաքականության մեջ առայժմ լավ է, նրանք մեզ մեղադրում են երկակի խաղերի մեջ ու որ շանսեր չունեն Ղարաբաղի պատերազմը վերսկսելու դեպքում…..

  6. Լավատես says:

    Գերտերությունների ՝անկախ՝ քաղաքականության հետ հույսեր չկապենք եւ միայն սեփական ուժին վստահենք:

    https://www.youtube.com/watch?v=EyDFjXCPRSw

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31