Հայ դերասանական արվեստը մեծ կորուստ կրեց: Կյանքից հեռացավ հայ բեմի երախտավոր, ժողովրդական արտիստ, սիրված դերասանուհի Հեղինե Հովհաննիսյանը:
Դերասանուհու անցած ուղին հարուստ ու բեղմնավոր է եղել և´ թատրոնում, և´ կինոյում: Նրա կերտած կերպարները լավագույնս արտացոլել են դերասանուհու տաղանդն ու նվիրումը իր գործին:
Մեծ է Հեղինե Հովհաննիսյանի վաստակը նաև նոր սերնդին կրթելու և հայ բեմարվեստի լավագույն ավանդույթները երիտասարդներին փոխանցելու գործում:
Իմ և Հանրային խորհրդի անունից ցավակցում եմ մեծանուն դերասանուհու ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան