ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Մեղրու լեռնանցքի 339կմ- 343կմ-ում սաստիկ բուք է սկսվել:
Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղում է անձրև:
Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության լրատվական ծառայություն