«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացավ շախմատի տղամարդկանց Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության երկրորդ տուրը:
258 մասնակիցներից երկու հաղթանակ տոնել են միայն 28-ը: Նրանց մեջ են Հայաստանի չորս ներկայացուցիչներ՝ գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Զավեն Անդրիասյանը: Ուրախալի է, որ հաջող մեկնարկածների թվում է մեր վետերաններից Արտաշես Մինասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև