ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի առիթով բողոքի ակցիայի ժամանակ դեկտեմբերի 2-ին բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հարությունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու գործն այսօր՝ մարտի 4-ին, կարճվեց. ոստիկանությունը հետ վերցրեց իր հաղորդումը։
ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի որոշմանը հավաքված ակտիվիստներն արձագանքեցին «Հաղթանակ», «Ազատ, անկախ Հայաստան» բացականչություններով։
«Դեկտեմբերի 2-ին խախտվել է խաղաղ հավաքների ազատության իրավունքը, ազատ տեղաշարժվելու իրավունքը, խոսքի ազատության իրավունքը, անձնական անձեռնմխելիության իրավունքը, եւ այս միջամտությունները եղել են ոչ իրավաչափ։ Իմ պաշտպանյալի հանդեպ բռնություն չի գործադրվել, բայց բերման ենթարկելիս ոչ համաչափ գործողություններ են եղել ոստիկանների կողմից»,- NEWS.am-ին ասաց Վարդան Հարությունյանի պաշտպան Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ ոստիկանությունը կարող էր հրաժարվել հաղորդումից տարբեր պատճառներով, եւ ինքն այդ մասին միայն ենթադրություններ կարող է անել։
Վարդան Հարությունյանի կարծիքով՝ գործը կարճելու պատճառն այն է, որ գործին ընթացք տալու ոչ մի օրինական հիմք չկար։
Մանրամասները կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում