Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնական նոր ծրագրով հայ աշակերտներին կքարոզեն, որ սեռն ընտրովի է

Մարտ 04,2014 22:57

«Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ նախագահ   Խաչիկ Ստամբոլցյանը վերջերս ԿԳՆ-ի կայքում բացահայտել է, միջնակարգ դպրոցների ուսումնական նոր վտանգավոր ծրագիր:

Ըստ նրա, «Ես եւ շրջակա աշխարհ» առարկայի չափորոշիչ ծրագրի հիմքում գենդերի խորացված ուսումնասիրությունն է:

«2-4-րդ դասարանի աշակերտներին են պատրաստվում սովորեցնել գենդերային գաղափարը: Այսինքն, ծրագրով երեխային բացատրում են, թե ինչ է գենդերը, գենդերային տարբերությունները: Աշակերտներին սովորեցնելու են, որ ամեն ինչ  սեռով չէ պայմանավորված, սեռն ընտրովի է:  Ծրագրում ներկայացված են գենդերային հակասությունները»,- Aravot.am-ին ասաց պարոն Ստամբոլցյանը:

Նա ծրագրի մասին իր մտահոգություններն արդեն հայտնել է ԿԳ նախարարին. «Նախարարն ասաց, որ ծրագրում գենդերին վերաբերող  հատվածներն իր համար նորույթ էին, ու ինքը խոստացավ հրամանով հանել այդ»:

Բայց պարոն Աշոտյանի վերջին որոշման մասին պարոն Ստամբոլցյանը դեռ տեղյակ չէ, նրա հետ զրուցել կամ հանդիպել դեռ չի հաջողվել:

Պարոն Ստամբոլցյանը նաեւ ասաց, որ գենդերի վերաբերյալ օրենքների կողմնակիցները Հայաստանում ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորներն են. «Խոսեցինք հանրապետականների հետ, մեծ մասը դեմ են, ասացին՝ դեմ ենք, բայց մեզ ճնշում են, իսկ ընդդիմադիր պատգամավորները՝ Գագիկ Ջհանգիրյան, Արմեն Մարտիրոսյան, Նիկոլ Փաշինյան կողմ են,  ասում են ՝չենք կարող մերժել, բա Եվրոպան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Аршак Арзикян says:

    Երբ որ գենդերային թեմաներով շատերս վաղուց ահազանգում էինք արևմտյան անբարոյականության օրինակները-մասնավորապես Գերմանիայում և սկանդինավյան երկրներում դպրոցական ցածր դասարաններից գենդերի;ինցեստի ուսուցման մասին . շատ արևմտամետներ հակաճառում էին թէ մեզ դա չի սպասռնում, կամ ցինիկորեն հարցնում թէ ինչ պրոբլեմ ունեմ ես ……….Ես պրոբլեմ չունեմ ,կարողացել եմ ընտանիքիս և դպրոցի միջոցով երեխաներիս ճիշտ դաստիարակել ,ավանդական բարոյական,կրոնական սկզբունքներով…բայց այժմ եթե կուրորեն հետևեն արևմուտքի խորհուրդներին կամ պարտադրանքին կվտանգվի մեր թոռների ևերիտասարդ ընտանիքների երեխաների ապագան……….Ահա թէ ինչու ենք առաջին հերթին մենք դեմ արևմտյան կողմնորոշմանը և նրանց տեղական մանկալվիկներին………Ձեռքներտ հեռու Հայաստանից, մեր ավանդույթներից,մեր տեսակից

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31