Լրահոս
Օրվա լրահոսը

Daily Mail. «Ես սաղ հայերի ցավը տանեմ». Ամերիկահայը մեկնել է Սիրիա՝ կռվելու Ասադի կողմից

Մարտ 04,2014 20:30

Ամերիկահայ Ներսես Քիլաջյանը Լոս Անջելեսից Սիրիա է մեկնել նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից պատերազմին մասնակցելու համար, այդպես է ցույց տալիս Միջին Արևելքի մեդիա հետազոտման ինստիտուտի հրապարակած տեսանյութը, որին անդրադարձել է «Դեյլի Մեյլ» թերթը:

Երկու րոպեանոց տեսանյութում Քիլաջյանը կամ Վայնոն, ինչպես ինքն է  իրեն բնութագրում, իր ընկերոջ՝ Քրիփերի հետ, որը կապված է մեքսիկական մաֆիայի հետ, ողջունում են ԱՄՆ իրենց ընկերներին, ցուցադրում իրենց դաջվածքները, կրակում իրենց զենքերից:

Քիլաջյանն իրեն ներկայացնելիս նշում է, որ ինքը «Հայկական ուժ» հանցախմբից է: Ըստ ինստիտուտի, հիմնվելով Քիլաջյանի ֆեյսբուքի էջի վրա, նա այնտեղ է գտնվում 2012թ. դեկտեմբերից:

«Ես ամեն ինչ անում եմ, որ պաշտպանեմ իմ ժողովրդին, միայն իմ ժողովրդին, ու պատրաստ եմ մահանալ դրա համար: Ես սաղ հայերի ցավը տանեմ», – գրել է Քիլաջյանը Ֆեյսբուքում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31