Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի պաշտպանը՝ ոստիկանների հակասական ցուցմունքների մասին

Մարտ 04,2014 19:54

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով այսօր բացի ոստիկան Վահան Վրթանեսյանից հարցաքննվել են եւս երկու ոստիկան՝ Սարգիս Սարգսյանը:

Սարգիս Սարգսյանն ցուցմունք տալիս մի քանի հակասական տվյալներ ներկայացրեց:  Որպես վկա ներգրավված Սարգսյանը նախ պատմեց, որ ինքն էլ է գտնվել  ոստիկանական մեքենայում, երբ  Կիվիրյանին բերման էին ենթարկում: Նա նախ ասաց, որ Կիվիրյանը մեքենայում կիսապառկած վիճակում է եղել, և ինքը չի տեսել , թե Կիվիրյանի ոտքերը որտեղ են եղել, հետո հակասեց իր ասածին՝ պնդելով,  որ Կիվիրյանը ոտքերով հարվածել է իր նստատեղին:

Վկաների հարցաքննությունից հետո նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 18-ին:

Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ոստիկանների հակասական ցուցմունքները վկայում են սուտ ցուցմունքի մասին. «Ոստիկանները չեն նկարագրում այն, ինչ եղել է: Սկզբում, երբ պարզապես իրենց տեսածն էին պատմում, կրկնում էին իրար: Հետո, երբ հարցեր էինք տալիս մանրամասների մասին, իրար հակասում էին: Այս ցուցմունքների կարևորությունը կզգացվի այն ժամանակ, երբ կհրապարակվեն գործի նյութերը և կերևա, թե ինչ հակասական են եղել դրանք: Մեզ համար կարևոր էլ  չէր, թե ինչ ցուցմունք կտային: Մենք ունենք ապացույցներ, որ ոստիկանությունն այդ օրը գործել է ապօրինի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող շինության դեմ պայքարին հարակից շենքերի բնակիչներին էր միացել նաեւ Արգիշտի Կիվիրյանը: Ում այդ օրը բերման էին ենթարկել ոստիկանություն եւ ըստ պարոն Կիվիրյանի, ոստիկանության բաժանմունքի ճանապարհին իր նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառել: Այդ մասին Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, ինչը կարճվել էր , փոխարենը Կիվիրյանի դեմ էր քրեական գործ հարուցվել՝ ոստիկանի տված հաղորդման հիման վրա:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31