Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանն արձագանքի, անխուսափելիորեն կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ». Medialab

Մարտ 04,2014 18:57

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել էր, որ Ղրիմի տարածք ռուսական զորքեր մտցնելու անհրաժեշտություն չկա:

Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմը ՌԴ-ին միացնելու հնարավորությունը:

Անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը Պուտինի այս հայտարարությունը զարմանալի չի համարում: Ըստ Բոզոյանի՝ ՌԴ նախագահը նման հայտարարություն արեց, քանի որ չէր կարող հայտարարել այլ բան:

«Ցանկացած ինքնորոշում պետք է գա այն տարածքից, որտեղ այդ ժողովուրդն ուզում է ինքնորոշվել: Ֆորմալ իմաստով Պուտինը երբեք չի հայտարարի, որ Ղրիմը կմիացնի Ռուսաստանին: Եթե նույնիսկ այդպիսի որոշում կայացվի, ապա դա կկատարվի Ղրիմի ժողովրդի ինքնորոշման արդյունքում: Այսինքն՝ այստեղ ձևակերպել, որ Պուտինը նման բան է հայտարարել, նշանակում է՝ զորք չի մտցնի, դա չի նշանակում, որ այդ զորքը հաստատ չի մտցնի»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

ՌԴ նախագահը Ղրիմ զորք չի մտցնի նաև այն պատճառով, որ, ըստ վերլուծաբանի, տեղական մակարդակով Ղրիմի իշխանությունները կարողացան չեզոքացնել ներկայիս կենտրոնական Կիևի իշխանության զինված ուժերի հնարավոր մանևրը, և, ըստ էության, այնտեղ գործընթացը Ղրիմի իշխանությունների վերահսկողության տակ է:

Այս պայմաններում, բնականաբար, զորք Ղրիմ ռուսական մտցնելու անհրաժեշտություն արդեն չկա:

«Պուտինն այս պայմաններում ավելի հանգիստ կարող է հայտարարել, որ ինքը զորք մտցնելու խնդիրր չունի: Այս փուլում ես չեմ կանխատեսում, թե Ռուսաստանը զորք կմտցնի, իհարկե, եթե կենտրոնական իշխանությունները չճնշեն Արևելյան Ուկրաինայի ռուսալեզու բնակիչներին»,- ասում է նա

Վերլուծաբանի խոսքով՝ այս փուլում Մոսկվան ոչ թե ուզում է Ուկրաինայի մարզերն անջատել կենտրոնական իշխանությունից, այլ փորձում է այդ երկրի տարածքի վրա ձևավորել երկրորդ Ուկրաինա` Արևելյան Ուկրաինա, ինչը արեց Ղրիմի դեպքում:

Դա նշանակում է, որ դրա հետևանքով Ուկրաինան կարող է բաժանվել երկու մասին:

«Եթե այդ քաղաքականությունը վարելու ընթացքում զինված բախում լինի Արևմտյան Ուկրաինայի կողմից, այդ ժամանակ արդեն հնարավոր է Պուտինը զորք մտցնի Ուկրաինա»,- նշում է նա:

Հարցին, թե այդ իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի՝ մասնավորապես Հայաստանի վրա, Բոզոյանը պատասխանում է, որ այս պահին ուղղակի ազդեցություն թեև չկա, սակայն ֆոնային մակարդակով կարող է ազդել:

Եթե լարվեն իրադարձություններն այդ տարածաշրջանում, բնականաբար կլարվեն նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները և ընդհանրապես Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ:

«Իսկ Ռուսաստանն ու Արևմուտքն այսօր աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբում, և եթե հակասությունը տեղափոխվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման դաշտ, ապա դա կբերի նրան, որ լարվածություն կառաջանա նաև մեր տարածաշրջանում»,- կարծում է վերլուծաբանը:

Ուկրաինայում ընթացող զարգացումների ֆոնին Հայաստանի իշխանությունները լռություն են պահպանում և որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել: Միայն առանձին պաշտոնյաներ բացառել են Հայաստանում Մայդանի կրկնությունը:

Երվանդ Բոզոյանն ասում է, որ տվյալ դեպքում ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի իշխանությունների լռությանը՝ նշելով, որ այս իրավիճակում հայտարարություններ անելը բավականի բարդ է:

 

Ծաղրանկարը` typepad.com

Մանրամասները` Medialab.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Professor says:

    Մի հարցում Պուտինի հետ համամիտ եմ… Ղրիմի ժողովուրդը ինքնորոշման ճանապարհով պետք է գնա… Խրուշչովը ոչ մի իրավունք չուներ Ղրիմը Ուկրանիային միացնելու…դրանով նա ուզեցել էր ինչ որ չափով իր մեղքը քավել ուկրանիական ժողովրդի հանդեպ բոլշեվիկների, կոմունիստների գործած ոճրագործություններին մասնակից լինելու համար՝ հիշեք 20 – ական թվականներին Լենինի գլխավորությամբ բոլշեվիկների կողմից Ուկրաինայում կազմակերպված արհեստական սովը, 20 – 30 թվականներին ուկրանիական ժողովրդի ինտելիգենցիայի ոչնչացումը Սիբիր ուղարկելով կամ տեղում գնդակահարելով…Հիշեցնում եմ նրանց ովքեր այսօր կողմ են Մայդանին, որ նույն ձեվով Ստալինը միացրեց, փաստորեն նվիրեց Ադրբեջանին Նախիջեվանը ու Ղարաբաղը… Հայեր ուշքի եկեք…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31