Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայոց Համազգային Շարժում Կուսակցության հայտարարությունը

Մարտ 04,2014 18:45

2014թ. մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը հավանության է արժանացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումն Ուկրաինայի տարածքում զինված ուժերի օգտագործման վերաբերյալ՝ այդպիսով նրան լիազորելով ցանկացած պահի ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի տարածքում: Չնայած միջազգային հանրության ջանքերին` ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, Ռուսաստանի կողմից հնչող պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ ռազմական գործողությունների ծավալման վտանգն առկա է ցանկացած պահի:

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված յուրաքանչյուր քայլ, կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին՝ հարգել միջազգային բոլոր պայմանագրերն ու պարտավորությունները և զերծ մնալ այլ երկրի ներքին գործերին միջամտելու փորձերից:

Միաժամանակ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր լռությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բարեկամ ժողովրդի դեմ ուժի կիրառման սպառնալիք ներկայացնելու փաստի կապակցությամբ: Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է  հստակ դիրքորոշում հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ` դատապարտելով ինքնիշխան պետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսևորում:

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Ուկրաինայի բարեկամ ժողովրդին` սեփական ընտրության և ազատության համար մղվող պայքարում:

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սեդրակ says:

    Հայոց Համազգային Շարժում կուսակցությանը մնում է դատապարտել Արցախի ինքնորոշման իրավունքը և նույն սկզբունքայնությամբ պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
    Եվ ամեն ինչ կընկնի տեղը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31