Շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ առաջնության կայքէջը երեկ որոշ խափանումներով էր աշխատում:
Այսօր Aravot.am-ը փորձեց պարզել, թե ո՞րն է դրա պատճառը: Մանավանդ, որ կազմակերպիչները ամեն բան արել են, որպեսզի առաջնության պարտիաների online հեռարձակումը եւ, ընդհանրապես, բոլոր տեղեկությունները հեռարձակվեն արագ եւ բարձր որակով:
Պարզվում է, որ երեկ առաջնության www.eicc2014.am պաշտոնական կայքը հակերային հարձակումների է ենթարկվել: Թե ովքե՞ր են ցանկանում խափանել կայքի աշխատանքը, առայժմ հստակ չի ասվում: Սակայն ենթադրվում է, որ դա կարող են անել միայն ադրբեջանցիները: Մանավանդ, որ հարեւան երկրի շախմատիստները հրաժարվել են ժամանել Երեւան եւ մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
Համենայն դեպս, կազմակերպիչները զբաղվում են կայքի աշխատանքների խափանումները բացառելու ուղղությամբ եւ խնդիրը պարզելուն պես պաշտոնական հաղորդագրություն են տեղադրելու կայքում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ 3dnews.ru-ի