Լրահոս
Օրվա լրահոսը

Կորցրել էր որդուն, այսօր դատարանում բարոյապես կորցրեց ազգականին

Մարտ 04,2014 18:00

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանն այսօր հրապարակել է Ավագ Գասպարյանի, նրա կնոջ հայցով վճիռը:

Հայցվորներն իրենց հարազատի դեմ էին՝ Ռաֆայել Նալբանդյանի, որից պահանջել էին «փոխառության պայմանագրով սահմանված գումարի» բռնագանձում:

Խոսքը 9 900 000 ՀՀ դրամի բռնագանձման մասին է:

Հայցվորները դատարանին խնդրել էին նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց, այն է՝ արգելանք դնել պատասխանողի գույքի վրա:

Հայցվորների ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը դատարանին հայտնել էր, որ 2007թ. Էրեբունու նոտարական գրասենյակում իր հայրը՝ Ժորա Գասպարյանն ու Ռաֆայել Նալբանդյանը կնքել են փոխառության պայմանագիր:

Հայցվորի հայրը տվել է պատասխանողին վերոնշյալ գումարը: Հետագայում մահացել է հայցվորի հայրը,. եւ ժառանգները պահանջում են իրենց հոր , ամուսնու գումարը:

Պատասխանող Ռաֆայել Նալբանդյանը չի ունեցել դրամական միջոցներ, որպեսզի իր շահերը դատարանում ներկայացնի որեւէ մի փաստաբան:

Նա տարեց մարդ է, ունի հոգեկան խնդիրներ, ավտովթարից մահացած որդուց հետո: Նա եւ նրա քույրը մեր հետ զրույցի ժամանակ ասացին, որ հայցը չեն ընդունում:

Պատասխանողն ասաց, որ հայցվորի հայրը, որը նաեւ իր մորաքրոջ որդին է, իրեն որեւէ գումար նոտարական գրասենյակում չի տվել:Վրաերթից տուժած որդու վիրահատության համար անհրաժեշտ է եղել գումար, իսկ վարորդից, որպեսզի գումարը ստանար, նա ներկայացրել է տվյալ իրավական փաստաթուղթը դատավոր Մերանգուլյանին: Որդու կյանքը փրկել չի հաջողվել:

Պատասխանողն որպեսզի իր ասածը հաստատվեր, խնդրել էր, որ դատակոչեն հանգուցյալի կնոջը՝ հայցվորի մորը դատարան, որովհետեւ ըստ պատասխանողի, կինը տեսել է, որ գումար չի տվել ամուսինը:Սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը:

Դատարանի գործում դրված են մի քանի փաստաթղթեր, համաձայն որի, իբր պատասխանողն իր հարազատից մի քանի անգամ՝ 1998 սեպտեմբերի 10-ին, նոյեմբերի 1-ին, 2002 թ.նոյեմբերի 22-ին վերցրել է գումարներ եւ չի վերադարձրել դրանք:

Դատարանը բավարարել էր հայցը, հանգելով նրան, որ փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր, ի հավաստումը փոխառության պայմանագրի, դրա պայմանների, կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը, կամ փոխառուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

Դատարանի գնահատմամբ, փոխառության պայմանագիրն առկա էր, այն կնքվել էր 2007թ. նոյեմբերի 6-ին:

Դատարանը հանգել էր նաեւ նրան, որ պատասխանողն ունի հայցվորի ընտանիքի նկատմամբ դեռ չկատարված պարտավորություն:

Աղքատության եզրում հայտնված, որդեկորույս հորից դատարանը կպահի նաեւ 198 000 ՀՀ դրամ պետտուրքը:

Նալբանդյանն այնքան էր իրեն կորցրել, որ չի էլ իմանում, ինչ անի, ինչպես դիմի վերաքննիչ դատարան, քանի որ ոչ մի հնարավորություն չունի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31