Ադրբեջանական գերությունից այսօր Հայաստան վերադարձած Մամիկոն Խոջոյանը ժամը 14-ից գտնվում է Իջեւանի բժշկական կենտրոնում, ուր նրան անհետաձգելի բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Կենտրոնի բժիշկ Սասուն Շահինյանը մեզ Մամիկոնի առողջական վիճակի մասին տեղեկություններ չտրամադրեց, ասելով, թե Մամիկոնը գտնվում է զինվորականների հսկողության ներքո, որ նրա առողջական վիճակի մասին կարող ենք տեղեկանալ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Խոջոյանի թեւը կոտրված է, հավանաբար նա նաեւ հրազենային վնասվածք է ստացել, սակայն դա դեռ հաստատված չէ: Մ. Խոջոյանի մնացած հիվանդությունները կպարզվեն լաբորատոր անալիզներից հետո:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը`blognews.am-ից