Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ հայտարարությունը Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման վերաբերյալ

Մարտ 04,2014 17:28

ԵՄ-ն պետք է առավելագույն դիվանագիտական ճնշում գործադրի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ՝ զինված ուժերը Ուկրաինայից անհապաղ դուրս բերելու պահանջով՝ հակառակ պարագայում ԱՄՆ-ի հետ համատեղ Ռուսաստանի նկատմամբ կիրառելով տնտեսական կոշտ պատժամիջոցներ։

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն ողջունում է 2014թ. մարտի 3-ին ԵՄ արտաքին գործերի հանձնաժողովի նիստում ընդունված եզրակացությունները, մասնավորապես այն, որ դատապարտվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտման քայլերը եւ որոշում է կայացվել՝ Ռուսաստանի կողմից հակամարտության ծավալման դեմ նպատակային միջոցներ կիրառելու վերաբերյալ։
Մենք կոչ ենք անում ԵՄ անդամ պետություններին եւ Եվրախորհրդին՝ առավելագույն դիվանագիտական ճնշում կիրառել ռուսական ռազմական ուժերն Ուկրաինայից անհապաղ դուրս բերելու եւ իրենց մշտական տեղակայման վայրեր վերադարձնելու համար, եւ ԵՄ դիտորդական առաքելության ուղարկել Ղրիմ՝ իրավիճակը վերահսկելու նպատակով։

Հայտարարության ամբողջական տեքստը՝ այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31