Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնորությունը հաստատվում է մասնագետների եզրակացությամբ

Մարտ 04,2014 17:25

Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ռուսլան Սարգսյանը տառապում է երիկամային անբավարարությամբ, այժմ ապրում է հեմոդիալիզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Տղայի մայրը՝ Լյուդմիլա Սարգսյանը, պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի 3 միլիոն դրամ արժողությամբ վիրահատության համար:

Այս առթիվ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսլան Սարգսյանը ծրագրային հեմոդիալիզ է ստանում «Արաբկիր» ԲՀ-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում։ Մասնագետների եզրակացությամբ հիվանդի ներկա վիճակում փոխպատվաստման համար չկա հակացուցում։ Երիկամի փոխպատվաստում մեր երկրում կատարվում է նույն ինստիտուտում։ «Մարդուն օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն` ազգակցական կապ ունեցող անձը կարող է երիկամային փոխպատվաստման դոնոր հանդիսանալ: Սակայն, ինչպես վկայում են մասնագետները, Ռուսլան Սարգսյանի մայրը` Լյուդմիլա Սարգսյանը, առողջական վիճակից ելնելով, դոնոր լինել չի կարող։
Դոնորի հարցը լուծվելու դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունը և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը մասնակցություն կապահովեն` յուրաքանչյուրը 2,5 մլն դրամի չափով։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31