Լրահոս
Օրվա լրահոսը

Вести. Ռուսաստանը չի պատրաստվում Ղրիմն իր տարածքին միացնել. Պուտին

Մարտ 04,2014 17:06

Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմն իրեն միացնելու հարցը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստակայանով մարտի 4-ին հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ:

Պուտինի խոսքերով, միայն երկրի քաղաքացիները խոսքի ազատության և  անվտանգության պայմաններում կարող են որոշել իրենց ապագան, և իրենք ոչ մի դեպքում անջատողական տրամադրություններ ստեղծելու սադրանքների չեն դիմի, սակայն, ավելացրել է նա, «եթե դա թույլատրվել է անել Կոսովոյի ալբանացիներին, եթե դա թույլատրվել է անել աշխարհի տարբեր ծայրերում, ապա ազգի ինքնորոշման իրավունքը, որն ամրագրված է համապատասխան փաստաթղթերում, ոչ ոք չի փոխել»:

Խոսելով Ղրիմ զորք մտցնելու մասին՝ Պուտինը նշել է, որ դրա կարիքն այս պահին չկա, սակայն չի ժխտել դրա հնարավորությունը:

Ռուսաստանի նախագահը Ուկրաինայի իշխանափոխությունը որակել է հակասահմանադրական հեղաշրջում և կոչ արել սահմանադրության հանրաքվե անցկացնել.

«Մեծ հաշվով, պետք է հանրաքվեի միջոցով նոր սահմանադրություն ընդունել, որպեսզի Ուկրաինայի բոլոր քաղաքացիները զգան, որ իրենք մասնակցում են այդ գործընթացին, ազդում են իրենց պետության հիմնական կառույցների ձևավորմանը», – ասել է Պուտինը՝ ավելացնելով, որ Ուկրաինայի միակ լեգիտիմ ղեկավարը Վիկտոր Յանուկովիչն է:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31