«3 օր առաջ մեր կազմակերպության կողմից մեր երկրի բարձրագույն իշխանության մարմիններին ներկայացվեց մի գրություն, որտեղ մենք անդրադարձել ենք գործադիր իշխանության կողմից ձկնաբուծության նկատմամբ վարած քաղաքականությանը, որը բազմիցս, լրատվամիջոցներով եւ ուղղակի ձեւով, հանդես է եկել ձկնարտադրության ծավալների աճի, ոլորտի զարգացման կոչերով, որի հիման վրա ձկնարտադրողները միշտ խթանել են իրենց արտադրական ծավալները, հնարավորությունները եւ ձգտել, որ ավելի զարգացած ձկնարտադրական տնտեսություններ ունենան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը:
Սակայն գործադիր իշխանության քաղաքականությունը ձկնարտադրության վերաբերյալ վերջին երկու ամիսների ընթացքում կտրուկ փոփոխվել է, եւ ներկայացվել նոր պարտավորեցնող պահանջներ ձկնարտադրողին, որը նրա արտադրական հնարավորությունները բարդացնում է:
Պրն Աթոյանն ասաց, որ գրության մեջ իրենք խնդրել են`ձկնարտադրության վերաբերյալ փոփոխություն կատարելու դեպքում ժամանակ հատկացնեն, որպեսզի ձկնարտադրողը կարողանա իր տնտեսությունը հարմարեցնի նոր պահանջներին. «Մենք պետք է կարողանանք համապատասխանեցնել` հնարավորություն տալ, որ նոր ձկնարտադրական տնտեսությունները ադապտացվեն, հարմարեցվեն նորագույն պահանջներին, որոնք լրացուցիչ պարտավորություններ են առաջացնում եւ բավականին բարդ են, եւ, պետք է ասեմ, որ ձկնարտադրողի հնարավորություններից շատ մեծ: Խոսքը վերաբերում է ջրի վարձի թանկացմանը, ջրահեռացման համար նախատեսվող գումարների ահռելի մեծ չափին, ձկնաբուծության ոլորտի լիցենզավորմանը, ձկնաբուծական տնտեսությունների կողմից օգտագործվող ջրերի 70 տոկոսի կրճատմանը»:
Միասնության անդամ Հայկազ Զեյնալյանն ասաց, որ ներկայիս քաղաքականությունը տանելու է ձկնաբուծության կործանմանը, հատկապես`մանր տնտեսությունների. «Ես չեմ չափազանցնում: Անկախ նրանից, որ իշխանությունները առաջ են քաշում այն թեզը, որ Սեւանում ձուկ կաճեցնեն տարեկան 50.000 տոննա, բայց դա իր հերթին կտանի նաեւ Սեւանի ջրի աղտոտմանը,փչացմանը, նաեւ, վերջնականապես գուցե եւ, Աստված մի արասցե, Սեւանի ոչնչացմանը»:
Կարդացեք նաև
Մանրամասները ` տեսանյութում
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ