Հաղթելով Դուբայում անցկացված միջազգային հեղինակավոր մրցաշարում՝ շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդերերը կորտում վաստակած գումարների սահմանագիծը տիեզերական բարձունքի հասցրեց:
ՄԱԷ-ում հաջող մրցելույթը նրան բերեց գրեթե $ 466 հազար: Այժմ շվեյցարացու հաշվեհամարում $ 80 միլիոնից ավելի գումար կա: Ֆեդերերը 2014 թվականին արդեն հասցրել է մեկ միլիոն վաստակել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Eurosport-ի