Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն իրենց ձվերն են դրել մի զամբյուղի մեջ, ամբողջ ժողովրդի ձվերն են դրել նույն զամբյուղի մեջ, տվել են ռուսներին, որ կոտրեն» (Տեսանյութ)

Մարտ 04,2014 16:53

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը կարծում է, որ Ուկրաինայի դեպքերից գլխավոր դասը, որ պիտի քաղենք, դա այն է, որ պետք չի վախենալ Ռուսաստանից: Նա հիշեցրեց 1988-ը, պատերազմի տարիները, պարետային ժամը, «Կոլցո» օպերացիան: «Մենք տեսել ենք, գիտենք, թե ինչի են ընդունակ ռուսները, ինչ արեցին մեր գլխին: Բայց էն ժամանակ մենք չէինք վախենում, դեմ էինք կանգնում, իսկ հիմա սարսափած են՝ հայ, հարայ, հասեք, ռուսները էս կանեն, էն կանեն»,- այսօր Մամուլի ազգային ակումբում հրավիրված հասարակական-քաղաքական քննարկման ժամանակ իր կարծիքը հայտնեց Արմեն Առաքելյանը:

Նա կարծում է, որ ինչպես ժողովուրդն է ասում «պետք չի բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ դնել», այնինչ մեր իշխանությունները «ոչ միայն իրենց ձվերն են դրել մի զամբյուղի մեջ, ամբողջ ժողովրդի ձվերն են դրել էդ նույն զամբյուղի մեջ ու տվել են ռուսներին: Հիմա Ռուսաստանը որ մի թեթեւ կպնի էդ զամբյուղին, բոլոր ձվերը կջարդվեն»՝ պատկերավոր նկարագրեց նա եւ ապա բացատրեց՝ մեր բոլոր ռազմավարական օբյեկտները տվել են Ռուսաստանին, գազը, լույսը, գործարանները, իսկ Ռուսաստանին մենք պետք ենք միայն տարածքի համար՝ «Ռուսաստանին պետք է միայն, որ հզոր ռազմաբազա ունենա այս տարածքում եւ այստեղ այնքան մարդ ապրի, որ հերիքի այդ ռազմաբազայի սպասարկմանը: Վե՛րջ»:

Արմեն Առաքելյանը կարծում է, որ այն ընդդիմությունը, որը հանկարծակի վերածվեց «ոչ իշխանական ուժերի», ամբողջությամբ իրեն նվիրել է Պուտինին, եւ երբ հավաքում են ժողովրդին, միանգամից սառը ջուր են լցնում նրանց գլխին, հայտարարելով, որ մենք ռուսների ճորտն ենք ու միակ պայքարը, որ տանում են, դա այն է՝ «մենք ավելի լավ ճորտություն կանենք, քան Սերժը»:

Նա նաեւ նկատեց, Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ծավալած արշավը չողջունեցին անգամ Մաքսային միության անդամները՝ ոչ Ղազախստանի նախագահ Նազարբաեւը, ոչ էլ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Ըստ պարոն Առաքելյանի՝ Նազարբաեւը վախենում է, որ վաղը-մյուս օրը Պուտինը կորոշի նաեւ Ղազախստանի կեսը վերցնել: Իսկ Լուկաշենկոն, քանի որ «գող չէ», վախենալու բան չունի` «Լուկաշենկոն ապրում է մի բաց, առանց ցանկապատերի տան մեջ, թափանցիկ է, բան չունի թաքցնելու»: Փոխարենը գող է Յանուկովիչը՝ ինչպես Պուտինը, ինչպես մյուս հետսովետական ղեկավարները: Եվ Յանուկովիչը հույս ուներ, որ Եվրոպա մտնելով ավելի շատ փող կստանար, ավելի շատ փող կգողանար:

Մանրամասները՝  տեսանյութում

Նա նաեւ ներկայացրեց իր պատկերացումները, թե ինչով են իրարից տարբերվում Պուտինն ու Հիտլերը: Պուտինը, ըստ պարոն Առաքելյանի, սովորական գող է եւ մտածում է միայն գողանալու, հարստանալու մասին, իսկ Հիտլերը միայն իր փառքի մասին էր մտածում:

Ի դեպ, Պուտինի թասիբին կանգնեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ով պնդում էր, որ Պուտինը կոռուպցիայի հետ ընդհանրապես կապ չունի:

Մանրամասները՝ տեսանյութում

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31