ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ երեկ Պենտագոնը հայտարարություն է տարածել այն մասին, որ Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ ԱՄՆ-ը սառեցնում է Ռուսաստանի հետ կապերը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝ «Չնայած ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) արժեքավոր է համարում ՌԴ-ի հետ ռազմական կապերը, որոնք վերջին տարիներին զարգացում էին ապրում՝ փոխհասկացվածության, ռազմական սխալների ռիսկերի նվազեցման գործում, բայց, այնուամենայնիվ, որոշեցինք Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների լույսի ներքո դադարեցնել բոլոր տեսակի ռազմական շփումները ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ