Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում հրատապ է դարձել անօթևան ընտանիքների վերահաշվառման խնդիրը. Շիրակ կենտրոն (Տեսանյութ)

Մարտ 04,2014 16:30

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում վերահաշվառման վերջնաժամկետ սահմանվել էր 2008 թվականի նոյեմբերի 1-ը:

Մինչև սահմանված ժամկետը անօթևան ընտանիքները ՏԻՄ-երին պետք է ներկայացնեին տասնյակ փաստաթղթեր՝ հիմնականում բնակարանների փլուզման, բնակության և ընտանիքների կազմի վերաբերյալ: Միայն Գյումրիում մոտ 300 ընտանիք ինչ-ինչ պատճառներով ժամանակին չեն կարողացել հաշվառվել՝ որը արտերկրում է եղել ու չի իմացել, որը հիվանդ է եղել կամ բոլոր պահանջվող փաստաթղթեր չի կարողացել ամբողջացնել: Իսկ հերթացուցակներում չհաշվառված ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը քաղշիննախարարության կողմից չի դիտարկվում՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի:

Ի դեպ, 2008-ից հետո ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքների նոր հաշվառում չի իրականացվել: Ներկայացվող տեսանյութը Աթոյանների ընտանիքի բնակարանային խնդրի մասին է: Նրանք ավելի քան քառորդ դար ապրում են թիթեղյա վագոն-տնակում: Երկրաշարժի պահին փլվել է նրանց պատկանող հանրակացարանի շենքը:

Սակայն ընտանիքը չի կարողացել պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնել ու հաշվառվել անօթևան ընտանիքների հերթացուցակում, ինչի պատճառով նրանց բնակարան չի հատկացվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31