Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե ԱՄՆ-ն սառեցնի ՌԴ քաղաքացիների հաշվեհամարները՝ Մոսկվան չի վերադարձնի ամերիկյան բանկերի վարկերը

Մարտ 04,2014 16:26

RIA-Novosti -ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել է, որ Ռուսաստանը կհրաժարվի  դոլարից, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ։ Սերգեյ Գլազեւը մասնավորապես նշել է, որ ստիպված կլինեն այլ արտարժույթներ օգտագործել, ստեղծել վճարման սեփական համակարգ։ Նա նաեւ հավելել է՝ «Մենք գերազանց հարաբերություններ ունենք Արեւելքում եւ Հարավում մեր գործընկերների հետ, ինչի շնորհիվ հնարավորություն կունենանք զրոյացնել ԱՄՆ-ից մեր ֆինանսական կախվածությունը»:

Սերգեյ Գլազեւի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ եթե ԱՄՆ-ն որոշի սառեցնել Ռուսաստանի քաղաքացիների եւ ընկերությունների հաշվեհամարները, ապա Մոսկվան էլ իր հերթին կհրաժարվի վերադարձնել ռուսական կառույցներին տրված ամերիկյան բանկերի վարկերը։ ՌԴ նախագահի խորհրդականը զգուշացրել է, որ պատժամիջոցը երկկողմ զենք է, ու եթե ԱՄՆ-ն սառեցնում է իրենց ակտիվները, ապա ՌԴ կազմակերպությունների դոլարային պարտքերը նույնպես կսառեցվեն եւ բանկերն ու կազմակերպությունները չեն վերադարձնի ամերիկացի գործընկերների պարտքերը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31