Լրահոս
Օրվա լրահոսը

Աշլի Դինզ. «Միջակ ուսանողը կարող է դառնալ գերազանց» (Տեսանյութ)

Մարտ 04,2014 16:22

Հայաստանում «Մահարիշի վեդայական կենտրոնը» գործում է 1991թ.–ից: Բացատրելու համար, թե ինչ է «Մահարիշի վեդայական կենտրոնը» և ի՞նչ ասել է «Գիտակցության վրա հիմնված կրթություն», մարտի 4-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս: Ասուլիսի հյուրերն էին Աշլի Դինզը՝ ԱՄՆ Այովա նահանգի Ֆեըֆիլդ քաղաքի Լուսավորվածության ժամանակաշրջանի դպրոցի գործադիր տնօրեն, Մահարիշի կառավարման համալսարանի ֆիզիկայի դասախոս, «Գիտակցության վրա հիմնված կրթության և աշխարհի խաղաղության հիմնադրամի» միջազգային ծրագրերի տնօրեն, կրթության գծով դոկտոր Ջեյն Դինսը և «Մահարիշի վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամի տնօրեն Սվետլանա Գալստյանը:

Գիտակցության վրա հիմնված կրթությունն ամբողջ աշխարհում մեծ տարածում է գտնում և շատ դպրոցներ սկսել են ներդնել այս ծրագիրը: Տիկին Գալստյանի խոսքերով՝ իրենք ցանկանում են, որպեսզի Հայաստանում նույնպես այս ծրագիրը ներառվի դպրոցական ծրագրում: «Այս ծրագիրը երեխաներին օգնում է առանց սթրեսների ստանալ կրթություն և հետո կյանքում չունենան խնդիրներ և կարողանան օգտագործել իրենց ներքին հանճարը՝ իրենց լիակատար զարգացման համար»,- ասաց հայաստանյան հիմնադրամի տնօրենը:
Դոկտոր Աշլի Դինզի խոսքերով՝ գիտակցության վրա հիմնված կրթությունը աշխարհում ամենահաջողված կրթական ծրագրերից է: «Ի՞նչ նկատի ունենք գիտակցություն ասելով՝ զգոնություն, արթմնիություն և ընկալունակություն: Այն բոլոր հատկանիշները, որոնք ուսանողին դարձնում են լավ ուսանող: Միջակ ուսանողը կարող է դառնալ գերազանց ուսանող»,- ասաց Աշլի Դինզը:

Որոշ հոգևորականների կարծիքով՝ այս կազմակերպության գործունեությունը նման է աղանդավորական կազմակերպությունների գործունեությանը, քանի որ օգտագործում են տրանսցենդենտալ մեդիտացիա: Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք այս ամենը կընդունվի՞ եկեղեցու կողմից, պրն Դինսն ասաց, որ ամբողջ աշխարհում թե՛ քրիստոնյաները, թե՛ բուդդիստները օգտվում են այդ մեդիտացիայից, այն կայունացնում է արյան ճնշումը, բարձրացնում է աշխատունակությունը և այլն:

Մանրամասն՝ տեսանյութում

Աշխարհի գրեթե 50 երկրներ իրենց կրթական համակարգում ներառում են այս ծրագիրը, այդ երկրների թվում են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Նոր Զելանդիան և այլն: Կրթության գծով դոկտոր Ջեյն Դինսի խոսքերով՝ հետազոտությունները պարզել են, որ տրանսցենդենտալ մեդիտացիան դրական ազդեցություն է ունենում մարդկանց վրա:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31