Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամենախոշոր կարկուտը դիտվում է հուլիսին և օգոստոսին». Գագիկ Սուրենյան

Մարտ 04,2014 15:53

«Սյունիքի, Տավուշի, Արարատյան մարզի հովիտներում արդեն ծիրանի ու սալորենու ծառերը բողբոջել են: Սա կապված է հարավային տաք հոսանքների ներթափանցման հետ: Այդ իսկ պատճառով ողջ փետրվարին տաք է եղել: Այնուամենայնիվ, եթե ծառերը շուտ են բողբոջում, ապա ցրտահարության վտանգ կա: Մարտին ջերմաստիճանը 1-2 աստիճան բարձր կլինի նորմայից, տեղումներն էլ շատ կլինեն: Այս շաբաթ ամպամածություն է դիտվելու եւ անձրեւ է լինելու»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, որը խոսեց առաջիկա օրերի և մարտ ամսվա եղանակակլիմայական պայմանների մասին:

«Ցրտահարության մասին խոսելը վաղ է, հուսանք, որ անոմալ ցրտահարություն չի լինի, մարտն այն ամիսն է, որ կլիմայական պայմանների կտրուկ փոփոխություն է լինում, բայց միջին կտրվածքով ընդհանուր ամիսը դիտում ենք տաք: Ինչ վերաբերում է կարկուտին, ասեմ, որ չի եղել մի տարի, որ ՀՀ տարածքում կարկուտ չլինի, ամենաշատը Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում են լինում: Ամենախոշոր կարկուտը դիտվում է հուլիսին և օգոստոսին»,- նշեց նա:

Գագիկ Սուրենյանն ասաց, որ մինչև մարտի 7-ը Հայաստանում կդիտվի առանց տեղումների, տաք եղանակ, իսկ մարտի 8-ին ջերմաստիճանը Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում ցերեկը 8-10 աստիճանով կնվազի և նորից կբարձրանա:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31