Այսօր «Նոյյան Տապանը» դարձյալ հյուրընկալել էր «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանին, որն այս անգամ հանդես եկավ կոչով` ուղղված ՀՀ ոստիկանապետին` տեսախցիկները նպաստեն վարորդների կարգապահության բարձրացմանը, այլ ոչ թե քաղաքացիների կողոպուտին:
Տ. Հովհաննիսյանի խոսքերով, տեսախցիկների միջոցով շատ հարցեր լուծվեցին, ձեռք բերվեց կարգապահություն, դաստիարակություն, սակայն հիմա տուգանքներն այնքան շատ են, որ իրենք դիմել են ոստիկանապետին գրությամբ, որ որոշ փոփոխություններ արվեն. «Տուգանքները ահավոր շատ են: Մոտ 17 ծանուցումներ են տուգանքների: Այսօր քաղաքացին ստանում է դա փոստով մեկ օրվա ընթացքում և պետք է, 17 տարբեր տուգանքների չափեր են, վճարում կատարի: Մեր պահանջների մեջ ներառել ենք, ուրեմն, որ բողոքարկման հանձնաժողով ստեղծվի: Հիմա քաղաքացին եկել է, ասում է` 20 հատ ծանուցում ունեմ տուգանքների, ես տեղյակ չեմ եղել, որ այդտեղ ես չպետք է կայանեի: Հիմա մի՞թե այդ քաղաքացուն չի կարելի 1 անգամ տուգանել և 19 տուգանքը ներել: Թե՞ պիտի անպայման 20-ը վճարի: Եթե մարդը տուգանվել է. 22 ծանուցում է ստացել, մենք պիտի դատարանում 22 հայց տանք»:
Լիգայի նախագահը համարում է, որ եթե տուգանքների չափերը մեղմացվեն, դա չի ազդի վարորդների կարգապահության վրա. «Դուք գտնում եք, որ 1-5 արագության համար մարդը 10.000 տուգանվի՞: Նահանգներում 10 դոլար է: Ինչի՞ պիտի ինքը դրանից օգտվի` շարունակի խախտել»:
Պրն. Հովհաննիսյանը նաև առաջարկեց վերանայել տուգանքների չափը, և` եռապատիկ, հնգապատիկ տոււգանքները ներվեն. «Մարդիկ անճարությունից չեն վճարում: 10 օր ժամանակ կա, որպեսզի գնան բողոքարկեն, բայց դուք գիտեք` ինչ ա կատարվում, ինչ հերթեր են»:
Կարդացեք նաև
Մանրամասները շուտով` տեսանյութում
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ