Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տաքսիների մինիմալը մինիմալին չի համապատասխանում (Տեսանյութ)

Մարտ 04,2014 14:38

Տաքսի մեքենաների` 1 կիլոմետրը 100 դրամ ծառայության գինը, ի սկզբանե մոլորեցնում է: Այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը: Նրա ներկայացմամբ` տաքսի ծառայությունների սահմանած մինիմալ կիլոմետրի արժեքը շատ քիչ մեքենաների մոտ է ճշգրիտ հայտարագրվում. այսինքն ` նշված չէ, թե մինիմալ կիլոմետրն իրականում որքան կիլոմետր է: «Ասենք գրում են` մինիմալը 600 դրամ, բայց մեկի մոտ մինիմալ կիլոմետրը 2.5 կիլոմետրն է, մյուսի մոտ 4 կիլոմետրը, եւ երբ սպառողը հաշվիչի վրա տեսնում է օրինակ` 4 կիլոմետրից հետո դառնում է 800 դրամ ու վարորդին ասում` խաբեցիր, նա էլ ասում է`չեմ խաբել, սա իմ գինն է: Տաքսիների 90 %-ի մոտ բացակայում է մինիմալի ճշգրիտ կիլոմետրն ու արժեքը»,-նկատեց պարոն Պիպոյանը: Ըստ նրա, անհրաժեշտ է օրենքով սահմանել թե մինիմալ կիլոմետրն, իրականում որքան կիլոմետր պետք է լինի, որպեսզի վարորդներն էլ, տնտեսվարողներն էլ մոլորեցնելու եւ մանեւրելու հնարավորություն չունենան:

Պարոն Պիպոյանի խոսքերով` տնտեսվարողներն իրենք են մեքենաների հաշվիչներն այնպես ծրագրավորում, որ ասենք՝ 700 շրջապտույտը հաշվի 1 կիլոմետր, եւ 700 մետրը հաշվիչի վրա գրվի 1 կիլոմետր:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ մի քանի տաքսի ծառայություններին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խախտումները վերացնելու համար նախազգուշացում տվեց, բայց ՏՄՊՊՀ-ի դիտակետում չհայտնվածներն էլ շարունակում են խախտումներով աշխատել, պարոն Պիպոյանն ասաց. «Այո, բայց ոչ ոք չիմացավ թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: Մի քանի խոշորին ՏՄՊՊՀ-ն զգուշացրեց, բայց արդյոք իմացա՞ն որքան է կազմում պատասխանատվության ծավալը` մեկ մեքենայի համար, կամ շրջանառությունով, կամ արդյոք սերվիսի ու անհատ տաքսիների համար նույն պատասխանատվությունն է»:

Պարոն Պիպոյանի ներկայացմամբ` լիարժեք վերահսկողություն չկա, մի կողմից դաշտն ազատական են թողել, որը բիզնեսի համար լավ է, սակայն այդ ազատականացումն այնպես չպիտի կիրառվի, որ ով` ինչ ուզի անի, եւ եթե վերահսկողությունը զգույշ եւ պրոֆեսիոնալ չարվի, ապա տաքսի ծառայությունների ոլորտում գնաճ կլինի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31