Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը նոր միջուկային պատերազմի դուռ է բացում». վերլուծաբան

Մարտ 04,2014 14:30

«Արաբական գարնան» սկզբնավորումը կրկին ու կրկին բռնապետական այն վարչախմբերն էին, որոնք կային Թունիսում, Եգիպտոսում, մյուս երկրներում, որտեղ ոտքի կանգնեցին հանրույթները: Ոչ մեկը չի կարող մերժել, որ նույնը հետխորհրդային տարածաշրջանում չէ. ոչ իրավական վարչակարգեր են հետխորհրդային երկրներում եւ այս տեսանկյունից բռնկվել է սեւծովյան տարածաշրջանը»,- այսօր՝ մարտի 4-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:

Նրա ենթադրությամբ՝ Ուկրաինայի վերջին օրերի իրադրությունները վկայում են, որ մի նոր սուբյեկտ է ի հայտ եկել՝ Մայդանը, որը կարողացավ իր ուզած հունով տանել Ուկրաինայում կառավարության գլուխն անցած վարչախմբի հեռացնելու գործը եւ հաշվի չի նստել աշխարհաքաղաքական ուժերի հետ:

Պարոն Սարոյանի պնդմամբ, սա նոր իրավիճակ է այն առումով, որ բոլորովին նոր սուբյեկտ է ի հայտ եկել, նման կարգի սուբյեկտ չի եղել արաբական այն երկրներում, որտեղ տեղի են ունեցել հեղափոխություններ. «Բոլորը հասկանում են, որ ի վերջո պետք է հաշվի նստել Մայդանի հետ: Իհարկե՛, եթե մենք խոսում ենք Մայդանի մասին, ապա պետք է ասել, որ ինչ-որ չափով Յանուկովիչի հեռանալու արդյունքում, որոշակի հանրային զանգվածներ հանգստացել են, այսինքն՝ այն կոնսոլիդացիան, որ կար Մայդանում՝ մինչեւ Յանուկովիչի երկրից հեռանալը, այսօր ավելի թուլացել է, բայց համենայն դեպս սուբյեկտայնությունը շարունակում է պահպանվել»:

Անդրադառնալով Ռուսաստանի գործողություններին՝ Սարո Սարոյանը ասաց, որ Ռուսաստանը դեմ է գնում աշխարհի ողջ իրավաքաղաքական համակարգին: Իսկ գեր տերությունները, պրն Սարոյանի կարծիքով, անակնկալի են եկել՝ «որովհետեւ Ռուսաստանը նոր միջուկային պատերազմի դուռ է բացում». «Եւ պետությունները, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան, ըստ էության, պարտավոր են պատերազմական գործողությունների մեջ մտնել, այլապես՝ աշխարհում առոչինչ կհամարվեն բոլոր իրավական միջազգային պայմանագրերը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31