Նա կհանձնվի Կարմիր խաչի միջոցով
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը մեզ հայտնեց, որ հունվարի 28-ին Ադրբեջանի տարածքում հայտնված իրենց համագյուղացի Մամիկոն Խոջոյանի մասին տեղեկություններ չկան: Իսկ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հղում անելով Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների եւ պատանդների գործերով քարտուղար Շահին Սայիլովին, հայտնում է , որ միջազգային Կարմիր խաչի միջոցով Մամիկոն Խոջոյանը կհանձնվի հայկական կողմին: Հոգեկան շեղումներով գյուղացուն ադրբեջանական իշխանությունները կոչել էին դիվերսանտ: Ուշագրավ է, որ 77-ամյա Մամիկոնին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես 70 տարեկանի, աղավաղելով նաեւ նրա անուն-ազգանունը, նրան ներկայացնելով որպես Մամիկ Խոջայան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ