Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 26-ից զորավարժություններին մասնակցող զորքերին հրամայել է վերադառնալ իրենց նախնական դիրքերին, այս մասին ուկրաինական «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ըստ Պեսկովի, այն բանից հետո, երբ Պուտինին ներկայացրեցին հաջող զորավարժությունների անցկացման մասին զեկույցը, «ՌԴ զինված ուժերի գերագույն հրամանատար, նախագահ Վլադիմիր Պուտինը զորքերին և զորամիավորումներին հրամայեց վերադառնալ իրենց մշտական տեղակայման վայրերը»:
Պուտինը փետրվարի 26-ին հրամայել էր մինչև մարտի 3-ը Ռուսաստանի արևմտյան և կենտրոնական ռազմական շրջաններում մարտական պատրաստվածության համալիր ստուգում անցկացնել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ