Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ – բողոք՝ ՀՀ կառավարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը

Մարտ 04,2014 14:10

Գառնու հեթանոսական տաճարի դիմաց թեյարան կառուցելու դեմ։

Մենք՝ տուրիզմի ոլորտի աշխատողներս, դեմ ենք Պատմական միջավայրի պահպանման պետծառայության տնօրեն Վ. Պողոսյանի եւ նրա համախոհների կողմից Գառնի ամրոցի տարածքում՝ հեթանոսական տաճարի ղիմաց, թեյարան կառուցելուն։
1. Նախ՝ շահավետության տեսակետից այս ծրագիրը եկամուտ չի կարող բերել, որովհետեւ թեյն ինքնըստինքյան եկամտաբեր չէ։
2. Երկրորղը՝ բարոյական տեսակետից այն անճաշակության եւ քաղքենիության ոչ ընդունելի դրսեւորում է։
3. Գեղագիտության տեսակետից այն տեղին չէ ե խաթարում է ամրոցի բնական- ճարտարապետական ներդաշնակությունը։
4. Իրավաբանական տեսակետից դա անօրինություն է, կամայականություն եւ պաշտոնի չարաշահում։
5. Զուտ մարդկային տեսակետից՝ դա հակաազգային, հակահայկական արարք է, որովհետեւ Գառնի ամրոցը եւ տաճարը համազգային հարստություն է եւ պատկանում է հայ ժողովրդին, հետեւապես տաճարի դիմաց դուքանային բիզնես ծավալելու համար պետք է ստանալ համայն հայության թույլտվությունը։

Նամակի տակ առկա է 6 ստորագրություն, չնայած ստորագրողներն ասում են, որ արտահայտում են բազմաթիվ համախոհների տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31