Հին անեկդոտ կա Եգիպտոսում հայ զբոսաշրջիկի հետ կատարվածի մասին, որի ձեռքից մումիան քաշում ու հետաքրքրվում է. «Ախպեր, հա՞յ ես»: Մոտավորապես նման մի բան էլ կատարվեց «Առավոտի» թղթակցի հետ Վենետիկի դիմակահանդեսում: Դիմակավոր անձինք, դերին համապատասխան, որպես կանոն լռում են: Իսկ լուսանկարում պատկերված այս մի դիմակը՝ լսելով հայերեն խոսք, կենդանացավ, ու հարցրեց. «Հայե՞ր եք»: Երեւանցի, իսկ այժմ ֆրանսաբնակ Թամարա Հակոբյանը՝ Tamara couture-ից, Վենետիկի դիմակահանդեսի միակ հայ մասնակիցն էր:
Վենետիկի դիմակահանդեսից «Առավոտի» լուսանկարչական ռեպորտաժը՝ վաղվա համարում:
«Առավոտ» օրաթերթ
Ի՞նչ իմացաք որ միակն էր:
Այդ մասին մեզ հայտնեց ինքը՝ Թամարա Հակոբյանը: Մանրամասն՝ վաղվա համարում
Ես էլ ուրեմն Հռոմի Պապն եմ, հարցազրույց կվերցնե՞ք ինձանից: