Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի արևմուտքում զորավարժություններին մասնակցող զորքերին և ստորաբաժանումներին հրաման է տվել վերադառնալ մշտական տեղակայման վայրեր: Այդ մասին այսօր հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Նախօրեին Պուտինը հետևել է զորավարժությունների եզրափակիչ փուլին Լենինգրադի մարզի Կիրիլովսկի զինավարժարանում:
Ռուսաստանի զինված ուժերի Արևմտյան և Կենտրոնական ռազմական օկրուգների զորքերի և ուժերի հանկարծակի համալիր ստուգատեսը սկսվել էր փետրվարի 26-ին՝ Պուտինի հրամանով:
Արման Հովհաննիսյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում