Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Քեռյան. «Սխալ է տպավորությունը, թե Տեր-Պետրոսյանը արեւմտամետ է». «Հայոց աշխարհ»

Մարտ 04,2014 13:12

Հատված քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հարցազրույցից:

  –Արեւմտամետ, լիբերալ գործիչ Լեւոն ՏերՊետրոսյանը, Արեւմուտքից լիովին հիասթափված, հայացքն այժմ հառել է դեպի հյուսիս` Ռուսաստան: Իր ելույթում էլ նա պարզորոշ նշեց` կոնգրեսը իր քաղաքական հաշվարկները կատարելիս այսուհետեւ պետք է «դուրս գա Մաքսային միության անդամակցման անժխտելի իրողությունից»: Փաստորեն ՀԱԿԿ առաջնորդը հստակ մեսիջներ է հղում Մոսկվային, այսօրվանից փորձում հուշել, թե հայաստանյան ո՞ր քաղաքական ուժը կարող է Կրեմլի համար լինել «վստահելի» գործընկեր: Ինչպե՞ս կբնութագրեք ՏերՊետրոսյանի նման պահվածքը:

-Այն միանգամայն հասկանալի է։ Փաստն այն է, որ հիմա Հայաստանն ամբողջությամբ գտնվում է ռուսական ազդեցության գոտում` թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես ու ռազմաքաղաքականապես: Միաժամանակ ակնհայտ է, որ մեր երկիրը, գտնվելով պատերազմական իրավիճակում, չի կարող լիովին ազատ լինել իր արտաքին քաղաքականության մեջ:

Այս ամենը նկատի ունենալով՝ կարելի է հասկանալ ՀԱԿ քաղաքական ուժի ղեկավարի կեցվածքը: Նա հրապարակավ ասում է, որ ինքը գիտակցում է ստեղծված իրավիճակն ու Ռուսաստանի հետ երկխոսության տեղ թողնում, որ, երբ գա հնարավոր իշխանափոխության պահը, իր ղեկավարած քաղաքական ուժը ստանա Ռուսաստանի աջակցությունը:
Ի դեպ, սխալ է տպավորությունը, թե Տեր-Պետրոսյանը արեւմտամետ է, միայն այսօր է 150 աստիճանով թեքվել դեպի Ռուսաստան՝ դառնալով ռուսամետ գործիչ: Նա Եվրոպայից հիասթափվեց 2008-ի, 2012-ի ու 2013-ի ընտրություններից հետո, երբ եվրոպական բոլոր կառույցները մեղմ քննադատությամբ ճանաչեցին Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը:

Հիշենք, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն էր, որ բոլոր ուժային կենտրոններից շնորհավորանքներ էին ուղղվում Հայաստանի նախագահին` վերընտրության առիթով: Եվ դրանից անմիջապես հետո Տեր-Պետրոսյանի բազմաթիվ ելույթներում տեղ գտավ քննադատությունը` ուղղված, այսպես կոչված, եվրոբյուրոկրատների երկակի քաղաքականությանը: Հետեւաբար այսօր այլեւս չենք կարող ասել, որ Տեր-Պետրոսյանը արեւմտամետ գործիչ է: Ավելին՝ կարելի է ասել, որ նրա արեւմտամետությունը վաղուց է կոտրվել:

Քաղաքական ուժն իր պրագմատիկ շահերից ելնելով՝ հարմար պահին ընդունում է համապատասխան որոշում. սա քաղաքական պարզ տեխնոլոգիա է, որը միայն հայկական երեւույթ չէ, բոլոր երկրներում է այդպես:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31