Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները խուսափում էին մարտի 1-ի վերաբերյալ հարցերին պատասխանելուց. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 04,2014 12:36

Ազգային ժողովի քառօրյա նիստի ժամանակ «ՉԻ»-ն փորձել էր լսել ԱԺ պատգամավորների ու կառավարության անդամների տեսակետները այն մասին, թե ինչո՞ւ մարտի 1-ի դեպքերը մնացին չբացահայտված։ Հետաքրքրվել էր նաեւ, թե վերջիններս հնարավոր համարու՞մ են Հայաստանում Ուկրաինայի դեպքերի «սցենարի» կրկնությունը։

Ի դեպ, իշխող ՀՀԿ-ի բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր պատճառաբանություններով խուսափեցին պատասխաններից։ Պատգամավոր Ռուզան Մուրադյանը, օրինակ, հայտարարեց. «ժամանակ չունեմ, սեմինարի եմ վազում»։

Վերջերս պատգամավորական մանդատ ստացած Արմեն Կարապետյանն էլ պատճառաբանեց. «Մի հատ թուղթ կա, որ պտի տանեմ հանձնաժողով, էլի»։

Չնայած պատգամավոր Կարեն Ավագյանն էլ ստանձնել էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցերից հեռու պահողի դերը, այդուհանդերձ, մեզ հաջողվեց մեր հարցերն ուղղել նաեւ արդարադատության համար պատասխանատու նախարարին։ Վերջինս հակիրճ ու անհեթեթ պատասխան տվեց. «Ասել ավելին, քան ժամանակին նախաքննական մարմինն է ասել ու Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողովը, չեմ կարող»։

Նշենք, որ մեր հարցերին պատասխանած պաշտոնյաների գերակշիռ մասն էլ թեեւ նշեց, որ Մարտի 1-ը ողբերգական ու ամոթալի էջ էր մեր երկրի համար, այդուհանդերձ տվեց լղոզված պատասխաններ։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31