Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնի ո՞ր մասով են մտածում իշխանությունները, երբ երկիրը ֆինանսատնտեսական լիակատար կախվածության մեջ են դնում արտաքին աշխարհից. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 04,2014 12:15

Հայաստանի արտաքին պարտքը հասել է 4 միլիարդ դոլարի, երկրի արտաքին առեւտրի բացասական սալդոն կազմում է ավելի քան 3 միլիարդ դոլար, երկիրը գոյատեւում է դրսից ուղարկվող գումարներով, իսկ երկրի ներսում շատից-քչից շահույթով աշխատող ձեռնարկությունները պատկանում են օտարերկրյա ընկերություններին։ Պարզ ասած՝ Հայաստանը ֆինանսապես ու տնտեսապես ամբողջովին կախված է Ռուսաստանից, որն էլ իր հերթին ամբողջովին կախված է արտաքին աշխարհից (այլ կերպ ասած՝ Արեւմուտքից):

Հարց. մարմնի ո՞ր մասով են մտածում իշխանությունները, երբ երկիրը ֆինանսատնտեսական լիակատար կախվածության մեջ են դնում արտաքին աշխարհից ու միաժամանակ հայտարարում, թե Ղարաբաղի հարցը լուծելու են բացառապես սեփական ուժերով: Երկրորդ հարցը. չի՞ նշանակում արդյոք սա, որ երկրի արտաքին պարտքը մեզ համար աստղաբաշխական գումարի հասցնելով եւ երկրի ֆինանսատնտեսական համակարգը «դրսից» լիակատար կախվածության մեջ դնելով՝ Հայաստանի իշխանություններն ուղղակիորեն թուլացնում են մեր՝ Ղարաբաղը պաշտպանելու կարողությունը, այսինքն՝ նույն Ղարաբաղի հարցում ազգային դավաճանության ակտ են իրականացնում (բնականաբար՝ քողարկված հայրենասիրական լոզունգներով):

Հարցերն, իհարկե, հռետորական են, որովհետեւ պատասխանները բոլորին են հայտնի։ Այլ հարց է, որ որեւէ մեկը չի ցանկանում բարձրաձայն խոսել այդ մասին։ Խառը ժամանակներ են, հանկարծ այնպես չստացվի, որ խոսողին «մեղավոր հանեն»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31