Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Ես ու ինձ նման շատ քաղաքացիներ չենք ուզում այդպիսի Հայաստան». «Իրատես de facto»

Մարտ 04,2014 11:57

Հատված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի հարցազրույցից

– Ի՞նչն է խանգարում ընդդիմադիր դաշտի համախմբմանը։

– Իմ խորին համոզմամբ՝ խնդիրների մասին տարբեր պատկերացումներ ունենալը։ Նույն Մաքսային միության հետ կապված ընդդիմության ստվար հատվածը և իշխանությունը միևնույն կարծիքին են։ ԱԴԿ-ն կարծում է, որ դա սխալ որոշում էր։ Ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ավելին, դրանք վասալային հարաբերություններ են, ոչ թե իրավահավասար երկրների։ Սա չի նշանակում, թե Հայաստանի և Ռուսաստանի ձայնն աշխարհում պետք է հավասարապես լսելի լինի, բայց չի էլ նշանակում, որ ՀՀ քաղաքացու շահը պետք է բռնաբարվի։

– Այդ հարաբերությունները այսօ՞ր են դարձել վասալային, թե՞բոլոր իշխանությունների ժամանակ էլ այդպես է եղել։

– Տարիներ շարունակ Հայաստանի պետական և քաղաքական վերնախավին չհաջողվեց Ռուսաստանի հետ խիստ գործընկերային, արժանապատիվ հարաբերություններ ստեղծել՝ առաջնային դարձնելով ՀՀ քաղաքացու շահը։ Այսօր ռուսական քաղաքական համակարգը տիպիկ ավտորիտար է, քրեաօլիգարխիկ։ Այն երկրները, որոնք ռուսական ազդեցության տակ են, զերծ չեն այդ տիպի համակարգերից։ Չի լինում այնպես, որ մի գերտերություն գերազդեցություն ունենա որևէ երկրի վրա, ու վերջինիս քաղաքական համակարգը կամ տնտեսությունը զարգանան ավելի, քան այդ տերությունն է։ Ես ու ինձ նման շատ քաղաքացիներ չենք ուզում այդպիսի Հայաստան։ Բացարձակապես միայն նեղ, կարծրացած քաղաքական շրջանակներում է, որ այդ փոփոխության անհրաժեշտությունը չեն գիտակցում։ Եվ վերջապես, բարեկեցիկ ապրելու իրավունքը յուրաքանչյուր քաղաքացու ի վերուստ տրված ընտրությունն է, այլ հարց է, թե դրա առնչությամբ ինչպիսին է մոտեցումը։

Մի նկատառում ևս. զուտ տնտեսական առումով ուղղակի անթույլատրելի է վերցնել ՌԴ մաքսային օրենսգիրքը և նույնությամբ կիրառել Հայաստանում, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները բացարձակապես տարբեր հարթություններում են։ Տնտեսական առումով սա անխիղճ մոտեցում է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31