Լրահոս
Օրվա լրահոսը

Անապահով ընտանիքների սպառած գազի սակագինը մասնակի կփոխհատուցվի. «Գազպրոմ Արմենիա»

Մարտ 04,2014 11:51

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ անապահով ընտանիքները կարող են օգտվել բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումից։

Հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 30.01.2014թ. 64-Ն որոշման համաձայն, բնական գազ սպառող՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները (անապահով ընտանիքներ) կարող են օգտվել բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցումից:

Փոխհատուցումը տրամադրվում է 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Անապահով ընտանիքները 450 խորանարդ մետրի չափով բնական գազի համար վճարում են 100 դրամ/1 խորանարդ մետր սակագնով (գործող սակագինը՝ 156 դրամ/1 խորանարդ մետր):

Այն անապահով ընտանիքները, որոնք 2013 թվականի հուլիսի 7-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում արդեն սպառել են 450 խորանարդ մետր գազ, ստացել են փոխհատուցում 25.200 դրամի չափով (450 խորանարդ մետր × 56 դրամ), որը փետրվարին փոխանցվել է նրանց բաժանորդային հաշվին:

Մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ 450 խորանարդ մետրից պակաս սպառելու դեպքում փոխհատուցումը հաշվարկվել է սպառված գազի չափով, իսկ հաշվարկված գումարը նույնպես փոխանցվել է բաժանորդային հաշվին: Օրինակ, եթե ընտանիքը սպառել է 300 խորանարդ մետր գազ, ապա նրա բաժանորդային հաշվին փոխանցվել է 16.800 դրամ (300 խորանարդ մետր × 56 դրամ): Իսկ մնացած 150 խորանարդ մետրը գազը կարող է սպառել փետրվար ամսից սկսած մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նույնպես վճարելով 100 դրամ 1 խորանարդ մետր գազի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31