Ո՞րն է ավելի անվտանգ՝ նո՞րը, թե՞ հին, վերազինված ատոմակայանը։ Էներգետիկայի նախարարության ատոմային էներգետիկայի վարչության աշխատակից Արթուր Վարդանյանը «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց. «Պարզ է, որ կառուցվելու է բարձր տեխնիկական մակարդակով ատոմակայան, որն ավելի անվտանգ կլինի, քան ներկայիս գործող ատոմակայանը»։
Թե երբ կկառուցվի նոր ատոմակայանը, Արթուր Վարդանյանը ժամկետներ չի նշում։
«Նորը կառուցելու համար անհրաժեշտ են ներդրողներ՝ մոտավորապես 5-7 մլրդ դոլար»։
Մասնագետի խոսքով, ներդրողներ չլինելու պատճառով, 2010թ. օգոստոսի 20-ին Երեւանում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված փաստաթուղթը դեռ չի կիրառվում։ Իսկ մեկ տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած ծրագրով, ատոմակայան կառուցելու գաղափարից կառավարությունը չի հրաժարվել, այն պարզապես հետաձգվել է։
Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի համար լավագույն տարբերակը այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենալն է. «Կլինի դա բնության կողմից՝ արեւի, քամու, ջրի, կամ այլ, այն միջոցը, որն ավելի մատչելի կլինի Հայաստանի համար»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև