Մարտի 1-ի վեցերորդ տարելիցի օրը նախագահ Լեւոն ՏԵր-Պետրոսյանի ունեցած ելույթում, ի թիվս այլ կարեւոր մտքերի, խիստ ուշագրավ էր Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը։ Տեր-Պետրոսյանը, որի թիմն անցնող ամիսներին ամեն հնարավոր առիթով քննադատում էր Սերժ Սարգսյանին՝ սեպտեմբերի 3-ին ՄՄ-ին անդամակցելու իր որոշումը ժողովրդի վզին փաթաթելու համար, հայտարարեց. «Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեա անշրջելի է, իսկ եվրաինտեգրումը՝ տեսանելի ապագայում անհնարին։ Ըստ այդմ՝ թե՛ Կոնգրեսը, թե՛ ընդհանրապես որեւէ քաղաքական ուժ իր հաշվարկները կատարելիս այսուհետեւ պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը, ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետեւանքների»։
Սեպտեմբերի 3-ից ի վեր՝ սա երկրորդ անգամ էր, որ Տեր-Պետրոսյանն անդրադարձավ Մաքսային միությանը։ ՀԱԿ քաղխորհրդի նիստում ունեցած իր առաջին ելույթում նա արգելել էր Պուտինի հասցեին որեւէ թթու խոսք ասել։ Հիմա էլ, փաստորեն, արձանագրում է, որ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցումն «անշրջելի գործընթաց» է, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանը դեռեւս անդամակցության որեւէ փաստաթուղթ չի ստորագրել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում