Տեր-Պետրոսյանը համեմատության եզրեր էր անցկացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Բիձինա Իվանիշվիլիի միջեւ՝ նշելով. «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց»։ ՀԱԿ առաջնորդը նաեւ Հայաստանի ՄՄ անդամակցումը համարել էր անշրջելի։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, անդրադառնալով այս հայտարարություններին, նշեց, որ կատեգորիկ համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Հայաստանի ՄՄ անդամակցումը անշրջելի է. «Գտնում եմ, որ այդ գործընթացը շրջելի է։ Ես կարծում էի, որ սեպտեմբերի 4-ին, Բաղրամյան 26-ում տեղի ունեցած ցույցի մասնակիցների մեջ նաեւ Տեր-Պետրոսյանը պիտի լիներ, որպես Հայաստանի ինքնիշխանության ու անկախության պաշտպան։ Ելույթի այդ հատվածը ինձ համար բացարձակ անընդունելի է, ես դա չէի սպասում, շատ զարմացա»։ Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ Ծառուկյանի եւ Իվանիշվիլիի միջեւ տարբերությունները ահռելի են ու շատ. «Ահռելի են տարբերությունները, բայց նշեմ ամենակարեւորը. Իվանիշվիլու անունով զինվորական հանդերձանք դուրս չի գրվել ընդդիմության ցույցը ճնշելու համար, ամենամեծ տարբերությունը սա է»։
Ըստ լրագրողի, 4 ուժերի հետ միասնական գործողություններ ու օրակարգ կմշակվի այն ժամանակ, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կզգա, որ Սերժ Սարգսյանի դիրքերը թույլ են ու փոփոխության ենթակա. «Առայժմ սա ես տեսանելի ապագայում չեմ տեսնում։ ԲՀԿ-ի քաղաքականությունը մեկ ընդգծված հատկանիշ ունի, քննադատեք իշխանությանը ինչքան սրտներդ կուզի, բայց Սերժ Սարգսյանին չպիտի քննադատեք»,- նշեց Բարսեղյանը։
Նա նաեւ զարմանայի համարեց այն, որ Մարտի 1-ի հանրահավաքում, ելույթներից ոչ մեկում ընդհանրապես չհնչեց ողբերգական դեպքերի գլխավոր պատասխանատու Ռոբերտ Քոչարյանի անունը։
Կարդացեք նաև
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում