Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը վերացրեց ՀՀՇ-ն՝ այն ուղարկելով պատմության գիրկը, իսկ մինչ այդ հեռացնելով ու նեղացնելով նախկին իշխանության մեջ բարձր պաշտոններ զբաղեցրած, իր հետ 2008-ի թոհուբոհով անցած, իրեն նվիրված բազում մարդկանց՝ Ալիկ Արզումանյան, Արարատ Զուրաբյան, Խաչատուր Քոքոբելյան, Սասուն Միքայելյան, Դավիթ Շահնազարյան, Բաբկեն Արարքցյան եւ այլք։ Եվ նրանց հեռացնելուց ու նեղացնելուց հետո հանկարծ սկսեց աշխատել Գագիկ Ծառուկյանի հեղինակության բարձրացման օգտին։
1994-ին Դաշնակցությունը փակելով, 1995-ին բոլոր կուսակցություններին «Հանրապետություն» անունով մի անհասկանալի կոնգլոմերատի մեջ միավորելով, քաղաքական դաշտը փոշիացրած ու անդառնալի ավերածություններ իրականացրած ՀՀ առաջին նախագահը որոշել է, փաստորեն, այդ գործընթացը շարունակել՝ կասկածելի անցյալով ու անորոշ վարքով օլիգարխին իր «իրավահաջորդ» դարձնել։ ՀՀ նախագահի պաշտոնո՞ւմ, թե՞ ընդդիմության առաջնորդի դերում՝ պարզ չէ, բայց իր անառարկելի հեղինակությամբ նրան «մաքրելու», անսքող գովեստներով բարձրացնելու այս քաղաքականությունը հենց դրան է տանում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում