Ուկրաինայի, մասնավորաբար Ղրիմի շուրջ ծավալվող գրեթե նախապատերազմական իրադարձությունները գրեթե լիակատար հիմք են տալիս խոսելու մինչև անգամ երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին: Ստեղծված իրավիճակն իսկապես արտառոց է, և ակնհայտ է, որ իրադարձությունները, այսպես ասած, միայն դե յուրե են սեղմված Ուկրաինայի տարածքով, իսկ դե ֆակտո խոսքն իսկապես համաշխարհային նշանակություն ունեցող զարգացումների մասին է, որոնք, մեղմ ասած, չեն կարող անհաղորդ լինել Հայաստանին:
Այստեղ, սակայն, տեղի ունեցող զարգացումների առանձնակի սուր բնույթը ամենևին չի նշանակում, որ իրավիճակը լարվել է հենց ուկրաինական զարգացումների արդյունքում: Իրավիճակը լարված է եղել վերջին շրջանում ընդհանրապես, պարզապես ոչ միշտ է, որ այդ լարվածությունը դրսևորվել է նման սուր դիմակայության ձեով՝ Արևմուտք-Ռուսաստան ձևաչափով:
Ուկրաինայում ուղղակի դրսևորվել է այդ լարված իրավիճակը, Ուկրաինան դարձել է լակմուսի թուղթ և դրսևորել, թե ինչ մեծ աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում ենք մենք գտնվում, թե ինչքան են մոտեցել և սառը, և տաք պատերազմին, և թե այս կոնտեքստում իրականում ինչ են նշանակում Հայաստանի միակողմանի, գերմիակողմանի կախվածության խորացումները Ռուսաստանից, որն այսօր, ըստ էության, հայտնվում է իզգոյ պետության կարգավիճակում, և Արևմուտքը սպառնում է պատժամիջոցների կիրառմամբ, իսկ Ռուսաստանը չունի գրեթե ոչ մի դաշնակից, որը կհամարձակվեր արդարացնել նրա գործողությունները Ուկրաինայի նկատմամբ:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում