«Բոլորը ԲՀԿ-ից պահանջում են միայն այն, ինչ իրենց է պետք, ոչ մեկ չի մտնում էն դաշտ, թե ԲՀԿ-ին ինչ է պետք։ Գագիկ Ծառուկյանից իրենց ուզածն է պահանջում, իսկ էն մարդը շատ հասկանալի ձեւով բացատրեց, որ ինքն ընդդիմություն չի կարող դառնալ եւ իրենց համագումարում էլ ասաց, որ լիքը խնդիրներ կան… Բայց իրենից ավելին են պահանջում, երեւի ուզում են օգտագործել իր հնարավորությունները իրենց նպատակին հասնելու համար, կհաջողվի՞, Աստված իրենց հետ։ Բայց այն, որ մեր շատ հարգված առաջին նախագահը կորցրել է արժեքային համակարգը, ինչ-որ նպատակ իր առջեւ դնելով, դա դեռ չի նշանակում, որ բոլոր միջոցներն անթույլատրելի են»,- ասաց ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը։
Դիտարկմանը, թե այդ անթույլատրելի միջոցը Ծառուկյանի ռեսո՞ւրսն է, ասաց. «Ես ասում եմ այն, ինչ ասում եմ»։
Լավ ճանաչելով նախկին գործընկերոջը, ի՞նչ է կարծում՝ նա կորդեգրի՞ վրաստանյան, ուկրաինական գործարարների քաղաքական ճանապարհը՝ դառնալով իշխանափոխության լծակը, Նիկոյանն ասաց. «Կարծում եմ՝ ոչ, քանի որ բոլոր դեպքերում եթե մարդը հասել է նման մեծ հաջողության, նշանակում է՝ Աստված նրան ինչ-որ բան տվել է։ Նշանակում է՝ նա կարող է հավասարակշիռ կշռադատել եւ լուծումներ տալ։ Դեռ հարց է, թե ով ում կօգտագործի»։
Այդ հավասարակշռությունը հօգուտ ընդդիմության կարո՞ղ է խախտվել, իշխանության ներկայացուցիչը դարձյալ հիշատակեց Ծառուկյանից օգտվելու ընդդիմության փորձերը. «Դա նրանց իրավունքն է, բայց իշխանությունն էլ ունի իր հնարավորություններն ու լծակները, եւ այդ ընդդիմության հետ մրցակցելու խնդիրը դրված չէ իշխանության առջեւ։ Եթե ընդդիմությունն ունի այդ նպատակը, ապա իշխանությունը չի կարող, որովհետեւ իշխանության նպատակը պետության, հասարակության բնականոն գործընթացն ապահովելն է»։
Կարդացեք նաև
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում