Կիրակի օրը` Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու բակում Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակման արարողությունը կատարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ուշագրավն այն էր, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ներկա չէր փակմանը: Այս կապակցությամբ երեկ մի քանի հարց ուղղեցինք նախարարին:
– Պարոն նախարար, հետաքրքիր է` ինչո՞ւ Դուք չէիք մասնակցում կիրակի օրը Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակմանը:
– Նախ` ինչի՞ համար եք էդ հարցն ուղղում: Բացմանը տեսել եք չէ՞, որ եղել եմ: Շատ նորմալ հարաբերություն ունեմ Համահայկական կոմիտեի հետ ու շատ մարդկային ու շատ բարձր, բայց պատճառ է եղել, որ չեմ եկել: Տարբեր պատճառներով, չեմ ուզում պատճառն ասել, բացարձակ որևէ մեկի հետ կապ չունեցող: Անձնական խնդիր է եղել, չեմ կարողացել ֆիզիկապես ներկա լինել: Երեկոյան էլ շախմատի բացումն էր, հազիվ հասցրել եմ էդտեղ:
– Պարզապես միջոցառումն է առանց Ձեզ անցել, դրա համար եմ հարցնում:
Կարդացեք նաև
– Ճիշտ է, միջոցառումը սպորտային է, բայց դա համահայկական, համաշխարհային կոմիտեն է, որի ղեկավարը Իշխան Զաքարյանն է: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ սպորտի նախարարը բոլոր սպորտային միջոցառումներին ներկա լիներ, բայց ես իսկապես չեմ կարող հասցնել:
– Պարոն նախարար, հետաքրքիր է` այսօր ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ՀԱՕԿ-ի հետ:
– Եթե մի նախադասությամբ` այնքանով, որքանով:
– Ասել է թե` առողջ հարաբերություններ սպորտային այդ երկու հզոր կառույցների միջև չկան:
– Ի՞նչ է նշանակում` երկու հզոր սպորտային կառույցներ: Մի հատ կա սպորտային հզոր կառույց` էդ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է, որը միավորում է սպորտային կազմակերպությունները, որովհետև միակ պետական կառույցն է: Մնացած բոլորը հասարակական կառույցներ են: Իհարկե, ոչ ենթակա. չենք կարող իրենց հրահանգել, փայտերը ձեռքներս առած նրանց դիտողություններ անել: Բայց դրանք ՀԿ-ներ են, իսկ մենք պետական կառույց ենք, իսկ պետական կառույցը պետք է բարձր դիրքերում լինի: Ես չեմ ուզում նսեմացնել ՀԱՕԿ-ը կամ որևիցե մի ֆեդերացիայի գործունեություն, բայց ձեր հարցադրումը մի քիչ ճիշտ չէր էլի, անկեղծ ասած:
Մարինե Խառատյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում