Հատված Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի հարցազրույցից:
Ազատազրկման տարիները դժվա՞ր անցան:
Ուժեղ մարդու համար դժվար բան չկա, թող ամաչեն ամաչողները:
Դուք ամաչելու բան չունե՞ք:
Կարդացեք նաև
Բացարձակ:
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե ձեզ ազատել են Նորիկ Թեւանյանի խնդրանքով:
Նա թող մտածի իր ընտանիքի մասին, ոչ թե ուրիշին ազատելու կամ նշանակելու մասին մտածի: Նա շատ փոքր մարդ է ինձ համար: Երբ ես պաշտոնատար անձ եմ եղել, էսօր ովքեր եկել, մտել են էդ ամպլուայի մեջ, նրանք եղել են ոչնչություններ:
Կոնկրետ ո՞ւմ նկատի ունեք:
Ես չգիտեմ՝ ինձ ով է նշանակում կամ ազատում:
Իսկ ինչպե՞ս եղավ, որ այս անգամ ձեր՝ վաղաժամկետ ազատ արձակվելու խնդրագիրը ընդունվեց:
Ես չգիտեմ, բացի իմ ընտանիքից եւ մի քանի ընկերոջից՝ ոչ մեկի հետ կապի մեջ չեմ, ընդամենը գնում եմ Ծաղկաձոր՝ սար ու գալիս:
Ո՞ւմ եք շնորհակալ ազատ արձակման համար:
Միայն ինձ:
Ձեր հետ կապված նյութական վնասի փոխհատուցման խնդիր կա՞ր:
Ես վնաս չէի հասցրել, իմ հետ կապված խնդիրները ֆինանսական չեն եղել, իսկ ֆինանսական մեղադրանքները, որ հնչել են իմ հասցեին, բոլորը կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով 11 ամիս քննությունից հետո:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում